«Որովհետև Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտը ուղիղ է Նրա հետ»: —Բ Մնացորդաց 16.9
Աստված փնտրում է մարդկանց, ովքեր ջերմեռանդ են այն բաներում, ինչում Նա է ջերմեռանդ: Նա փնտրում է մարդկանց, ովքեր ամբողջ սրտով կհետևեն Իրեն: Նա փնտրում է մարդկանց, ովքեր կսիրեն իրենց աշխատավայրի, թաղամասի ու տան մարդկանց, ովքեր հանձն են առել սիրել կորածներին, աղքատներին ու կարիքավորներին: Նա փնտրում է նրանց, ովքեր պատրաստակամ են անելու այն, ինչ Աստվածաշունչն է ասում անել:
Բ Մնացորդաց 16-րդ գլխի 9-րդ խոսքն ասում է, որ Աստված միշտ փնտրում է, որ զորացնի նրանց, որոնց սիրտը ուղիղ է Նրա հետ:
Արդյո՞ք դու այդ մարդկանցից մեկն ես: Եթե ոչ, ես ցանկանում եմ քաջալերել քեզ և ասել, որ դու կարող ես լինել այն մարդը, ում Աստված փնտրում է:
Անկախ նրանից՝ դու Տիրոջը ճանաչում ես երկար տարիներ, թե նոր ես սկսում քո կյանքը Քրիստոսում, դու կարող ես լինել այն մարդը, ով ջերմեռանդորեն կփնտրի Աստծուն և կլսի Սուրբ Հոգուն: Դու կարող ես լինել այն մարդը, ով կարող է ակտիվորեն փոփոխություն բերել վիրավորված մարդկանց կյանքում:
Վե՛ր կաց այսօր և եղի՛ր այն մարդը, ում Աստված փնտրում է:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ամեն ինչից առավել ես ցանկանում եմ այս աշխարհում լինել այնպիսի անձնավորություն, ում Դու փնտրում ես: Առաջնորդի՛ր այն ճանապարհով, որով ուզում ես, որ ես գնամ, ու դարձրու ինձ այնպիսի մարդ, ով սիրում է ուրիշներին, հնազանդվում է Քո Խոսքին և իսկապես ճանաչում է Քեզ: