Եղի՛ր անսասան

Եղի՛ր անսասան

«Թո՛ղ տոկունությունը, անսասանությունը և համբերությունը կատարյալ և լիարժեք գործ ունենան, որ կատարելապես և լիովին զարգանաք [առանց թերության] և ոչ մի բանի պակասություն չունենաք» (ՀԱԿՈԲՈՍ 1.4):

Այսօրվա խոսքը վերաբերում է անսասան լինելուն: Անսասան լինել նշանակում է լինել հաստատուն. անսասան մարդը հաստատուն է, հանգիստ և հավասարակշռված՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում: Անսասան քրիստոնյան կարող է նյարդային խանգարում պատճառել սատանային: Երբ հոգևորապես հասունանում ենք այն աստիճան, որ կարողանում ենք անսասան մնալ, այլևս չենք արձագանքում թշնամու ամեն չնչին հարձակմանը: Անկախ նրանից, թե ինչ նա կնետի մեր ճանապարհին, մենք չենք շփոթվի, չենք վախենա, հեշտությամբ չենք վրդովվի, չենք հանձնվի և տեղից չենք շարժվի, եթե անսասան լինենք:

Անսասան և անշարժ լինելու համար պետք է ճանաչենք Աստծուն և մտերիմ փոխհարաբերություն ունենանք Նրա հետ: Մենք պետք է կարողանանք լսել Նրա ձայնը կյանքի փոթորիկների մեջ: Պետք է ճանաչենք նաև այն հաղթող զորությունը, որ պատկանում է մեզ Հիսուսի անունով և Նրա արյան միջոցով: Հիշենք, որ «սա էլ կանցնի», և տեսադաշտում պահենք հաղթանակը, որն անխուսափելի է, ու չտարուբերվենք այս ու այն կողմ՝ ենթարկվելով սատանայի հարձակումներին: Երբ անսասան լինենք, Աստծո զորությունը բաց կթողնվի մեր կյանքի մեջ: Ինչի առջև էլ այսօր կանգնած լինես, թո՛ղ համբերությունն անի այն գործը, որ Աստված ցանկանում է տեսնել քո մեջ:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եղի՛ր անսասան Աստծո մեջ և նյարդային խանգարում պատճառի՛ր սատանային:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon