Եղի՛ր աշխարհի մեջ, ոչ թե աշխարհից

«Ես չեմ աղաչում, որ աշխարհից վեր առնես նրանց, այլ որ նրանց պահես չարից: Այս աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ»: —Հովհաննես 17.15-16

Շատ մարդիկ այսօր ապրում են մշտական ծանրաբեռնվածության մեջ՝ օգտագործելով իրենց վերջին ուժերը: Արդյունքում՝ նրանք հայտնվում են փլուզման եզրին, որովհետև ապրում են ամեն տեսակի լարվածությամբ, ճնշվածությամբ, հիասթափությամբ ու բացասական դիրքորոշմամբ: Բայց բարի լուրն այն է, որ, իբրև քրիստոնյաներ, թեև մենք աշխարհում ենք, բայց, համաձայն Հովհաննես 17-ի, աշխարհից չենք: Մենք չպետք է գործենք աշխարհի համակարգով՝ հակազդելով աշխարհի նման: Մեր վերաբերմունքն ու մոտեցումը պետք է բոլորովին այլ լինեն:

Աշխարհն արձագանքում է դժվարություններին՝ զայրանալով ու հիասթափվելով, բայց Հիսուսը Հովհաննեսի 14.27-ում ասաց, որ մենք չպետք է ինքներս մեզ թույլ տանք խռովվելու, անհանգստանալու կամ վրդովվելու: Այս խոսքը ցույց է տալիս, որ մեր վերաբերմունքը կարող է աշխարհի վերաբերմունքից այլ լինել:

Ես նկատել եմ, որ ճիշտ վերաբերմունքն ու մոտեցումը կարող են ամբողջովին շրջել իրավիճակը: Ճիշտ վերաբերմունքը Աստծո համար դուռ է բացում գերբնական գործելու և մեզ օգնելու համար: Ճիշտ վերաբերմունքն այն է, ինչը թույլ է տալիս լինել աշխարհում, բայց ոչ՝ աշխարհից, թեև շրջապատված ես նրանով:

Հիշի՛ր, քանի որ մենք Քրիստոսում ենք, կարող ենք վստահությամբ և հանդարտությամբ վերաբերվել մեր կյանքի մարտահրավերիներին:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Դու ասացիր, որ թեև ես աշխարհում եմ, հարկ չկա, որ ես աշխարհից լինեմ: Այսօր ես ընտրում եմ Քո վերաբերմունքն ու մտածելակերպը: Լինելով այս աշխարհում՝ ես ընտրում եմ ամեն ինչին արձագանքել Քո խաղաղությամբ և Քրիստոսի մտքով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon