Եղի՛ր առատաձեռն և ուրախ

«Ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին»: —Բ Կորնթացիների 9.7

Իբրև քրիստոնյաներ՝ մենք պետք է առատաձեռն մարդիկ լինենք՝ տալով այն, ինչ կարող ենք և երբ կարող ենք: Ու դա միայն փողին չի վերաբերում. մենք կարող ենք տալ օգնություն, քաջալերանք, ժամանակ, տաղանդներ և ներում:

Սա նշանակում է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ եսասիրությունը հայտնվի մեր ճանապարհին: Շատ մարդիկ ժլատ են՝ կառչելով այն ամենից, ինչ ունեն, և վախենում են տալ: Ուրիշները ժլատ չեն իրենց գործողություններում, սակայն ժլատ են իրենց սրտով և տալիս են ոչ թե այն պատճառով, որ իսկապես ցանկանում են, այլ՝ պարտավորությունից ելնելով:

Սակայն Աստված կոչ չի անում, որ մենք այդպես տանք: Բ Կորնթացիների 9.7-ն ասում է, որ Աստված սիրում է (հաճույք է ստանում, ամեն ինչից վեր է գնահատում և չի կամենում թողնել) ուրախ (զվարթ, արագ) տվողին (որի սիրտը իր նվիրատվության մեջ է):

Երբ մեր կյանքը տալիս ենք Աստծուն, այն ամենը, ինչ ունենք, ամեն դեպքում Նրանն է. դա այլևս մեզ չի պատկանում: Մենք պետք է լինենք տվողներ՝ օգտագործելով մեր ռեսուրսներն այնպես, ինչպես Նա է ցանկանում:

Տո՛ւր այսօր ուրախությամբ: Դա հաճելի է Աստծուն, իսկ նրանք, ովքեր ուրախությամբ են տալիս, երջանիկ, բավարարված և խիստ արդյունավետ մարդիկ են:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հենց հիմա որոշում եմ կայացնում և իմ սրտում նպատակ դնում լինելու ուրախ տվող: Ցո՛ւյց տուր, թե ինչպես կարող եմ այսօր առատորեն տալ Քեզ և իմ կյանքը շրջապատող մարդկանց:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon