Եղի՛ր ճշմարիտ երկրպագու

«Բայց ժամանակ կգա, և հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով և ճշմարտությունով կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն էլ այսպես է ուզում Իր երկրպագողներին»: —Հովհաննես 4.23

Երկրպագությունը շատ ավելին է, քան պարզապես երգեր երգելը: Այն սրտի դիրք է և մտքի վիճակ: Մենք կարող ենք անգամ ջերմեռանդորեն երկրպագել Աստծուն առանց որևէ նոտա երգելու: Մեր երկրպագությունն Աստծուն ծնվում է սրտում, լցնում մեր մտքերը և արտահայտվում այն բառերով, որ խոսում ենք և այն եղանակով, որ ապրում ենք:

Աշխարհը հաճախ երկրպագության մասին մտածում է որպես «կրոնի», որը կարող է շատ հեռու լինել երկրպագության աստվածաշնչյան գաղափարից: Երկրպագությունն արտահայտում է Աստծուն սրտանց սիրող մարդկանց անձնական փոխհարաբերությունն ու ջերմեռանդ նվիրվածությունը: Սա է ճշմարիտ երկրպագությունը:

Աստվածաշունչն ասում է, որ Աստված փնտրում է նրանց, ովքեր երկրպագում են Իրեն «հոգով և ճշմարտությամբ»:

Ինձ համար հետաքրքիրն այն է, որ Նա չի կամենում, որ ցանկացած ոք երկրպագի Իրեն: Նա ուզում է անկեղծ մարդկանց, ովքեր անկեղծորեն ապրում են Իր ճշմարտության մեջ: Նա չի կամենում, որ Իրեն երկրպագեն վախից, պարտականությունից կամ կրոնական պատկերացումներից ելնելով:

Ճշմարիտ երկրպագությունը Աստծո հետ մտերմության արդյունք է: Այսօր երկրպագի՛ր Աստծուն ամբողջ սրտով և եղի՛ր երկրպագու հոգով և ճշմարտությամբ:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես չեմ ուզում Քեզ զուտ շուրթերի զոհ մատուցել: Փոխարենը՝ Քեզ եմ տալիս իմ կյանքը՝ որպես ճշմարիտ երկրպագու, ով մտերմաբար կապված է Քեզ հետ:  Դու այնքա՜ն բարի ես իմ հանդեպ: Ես ցանկանում եմ երկրպագել Քեզ «հոգով և ճշմարտությամբ»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon