
«Տիրո՛ջն ապավինիր քո ամբողջ սրտով և քո հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»: ԱՌԱԿԱՑ 3.5,6
Շատ անգամներ մենք ասում ենք, որ վստահում ենք Աստծուն, բայց ներքուստ դեռևս վախենում ենք, որ Նա չի գա մեզ օգնության, երբ ամենից շատ Նրա կարիքն ունենանք: Ուստի, մենք սխալմամբ ենթադրում ենք, որ եթե շարունակենք մտածել և բավականաչափ անհանգստանալ խնդրի մասին, ապա ինչ-որ կերպ ինքներս կգտնենք դրա լուծումը՝ այն դեպքում, երբ Աստված չհայտնվի ու որևէ բան չանի մեր ժամանակացույցի համաձայն:
Խնդիրն այն է, որ այսպիսի վերաբերմունքը մեզ ավելի մոտեցնում է խնդրին, և ոչ թե Աստծուն: Սակայն, երբ հավատում ենք, որ Աստված վերահսկում է, և Նա կարգավորելու է ցանկացած իրավիճակ, ավելի ենք մոտենում Նրան, իսկ մեր խնդիրներն այնքան էլ մտահոգիչ չեն թվում:
Աստծուն վստահելը ձեզ հետ է պահում կշռադատելուց և փորձելուց պարզել այն, ինչի համար դեռևս չունեք պատասխան: Երբ բախվում եք ճնշող իրավիճակի, մի՛ լսեք այն ներքին ձայնին, որը ձեզ հանգիստ չի տալիս՝ հարցնելով. «Ի՞նչ ես անելու: Ի՞նչ ես անելու»: Պարզապես հիշեցրե՛ք ինքներդ ձեզ. «Վստահելո՛ւ եմ Աստծուն, և Նա ցույց կտա, թե ինչ անեմ… եթե հարկ կա ինչ-որ բան անելու»: