Երբ Աստված խոսում է…

Երբ Աստված խոսում է…

«Որովհետև Աստծո Խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շնչի և ոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը և քննող է սրտի մտքերը և խորհուրդները» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 4.12):

Մենք կարող ենք հստակ ասել, որ Աստծո Խոսքը վիրահատում է մեզ՝ մեր կյանքից կտրելով այն, ինչ խանգարում է Աստծո ծրագրի իրականացմանը: Աստծո Խոսքը գտնում և մեկուսացնում է մարմնավոր և շնչավոր բաները, ապա Սուրբ Հոգու միջոցով հեռացնում դրանք:

Աստծո Խոսքն ուսումնասիրելու վաղ տարիներին ես չունեի բավականաչափ փորձառություն՝ տարբերելու, թե երբ էի առաջնորդվում Սուրբ Հոգով և երբ՝ շնչով (մտքով, կամքով, գզացմունքներով): Եթե ես որևէ բան էի ցանկանում, փորձում էի այնպես անել, որ դա կատարվեր, իսկ եթե չէր կատարվում, լցվում էի բարկությամբ: Ես եսասեր էի, մարմնավոր և գործում էի շնչի բնագավառում, բայց տարիների ընթացքում Աստված Իր Խոսքով վիրահատեց ինձ և հեռացրեց իմ սխալ վարքագիծը:

Ցանկացած վիրահատություն երբեք հաճելի չէ, բայց անհրաժեշտ է առողջության պահպանման համար: Արդյո՞ք Աստված փորձում է որևէ բան կտրել-հեռացնել քո կյանքից: Ցավո՞տ է: Վիրահատությունները մեծ մասամբ ցավոտ են, բայց երկարատև օգուտ են տալիս: Եթե ցանկանում ես Աստծո լավագույնը քո կյանքի համար, ուրեմն պետք է թույլ տաս, որ Նա հեռացնի այն բաները, որոնք խանգարում են քո հոգևոր աճին: Հոգևոր հասունացման համար չկան կարճ ճանապարհներ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հաջողության երկար ճանապարհն այն ճանապարհն է, որն անցնելիս իմաստություն տվող արժեքավոր դասեր ենք քաղում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon