«Մենք համոզված ենք և գիտենք, որ (ունենալով Աստծուն՝ որպես գործընկերոջ) ամեն բաները գործում են միասին և (համապատասխանելով ծրագրին) հօգուտ նրանց, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են համաձայն (Նրա) նախագծի և նպատակի»: — Հռոմեացիների 8.28, AMP
Պողոս առաքյալը Հռոմեացիների 12.26-ում ասում է մեզ պատրաստական լինել հարմարվելու (մարդկանց, իրերին): Միտքն այն է, որ մենք պետք է դառնանք այնպիսի անձնավորություն, ով չի կոտրվում, երբ իր ծրագիրը չի իրականանում:
Ենթադրենք, դու նստում ես քո մեքենան, և այն տեղից չի շարժվում: Դու կարող ես իրավիճակին նայել երկու եղանակով:
Կարող ես այսպես մտածել. «Ես գիտեի: Իմ ծրագրերը միշտ էլ ձախողվում են»:
Կամ կարող ես ինքդ քեզ ասել. «Լավ, հենց հիմա ես չեմ կարող տնից հեռանալ, սակայն դա խնդիր չէ: Ես հավատում եմ, որ իմ ծրագրերի մեջ այս փոփոխությունը գործելու է հօգուտ ինձ: Աստված ամեն բան վերահսկում է»:
Թո՛ւյլ տուր, որ Աստված լինի քո փառքը և քո գլուխը բարձրացնողը (տե՛ս Սաղմոս 3.3): Նա ցանկանում է բարձրացնել ամեն բան՝ քո հույսերը, վերաբերմունքը, տրամադրությունը, գլուխը, ձեռքերը, սիրտը՝ քո ամբողջ կյանքը: Հիշի՛ր, թեև կյանքը չընթանա ծրագրերին համաձայն, միևնույն է, Նա բարի է:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, քանի որ ես գիտեմ, որ Դու ամեն բան վերահսկում ես և բոլոր բաները պտտում ես հօգուտ ինձ, ես կարող եմ լինել ճկուն, երբ կյանքը չընթանա իմ ծրագրերին համաձայն: Երբ իմ ծրագրերը չեն գործում, օգնի՛ր ինձ տեսնելու բարին և մնալու դրական: