Երբ հիասթափված եք զգում

Երբ հիասթափված եք զգում

«Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք ամենդ, որ ուղիղ եք սրտով»: ՍԱՂՄՈՍ 32.11

Հասարակության բոլոր շերտերի մարդիկ ունենում են հիասթափության և հուսահատության պահեր: Կան հուսահատության բազում քողարկված պատճառներ և այն հաղթահարելու տարբեր միջոցներ: Որոշներն արդյունավետ են, բայց շատերն առաջարկում են միայն ժամանակավոր լուծում: Բարի լուրն այն է, որ Հիսուսը կարող է բժշկել մեզ և ազատել հիասթափությունից: Նա կարող է վերականգնել մեր կյանքը՝ լցնելով այն ուրախությամբ և խաղաղությամբ:

Եթե դուք հավատացյալ եք Հիսուս Քրիստոսում, Տիրոջ ուրախությունն արդեն ձեր ներսում է: Նույնիսկ երբ ձեզ չի թվում, որ ուրախ եք զգում, դուք կարող եք միանալ ներսի ուրախությանը և հավատքով արձակել այն: Դուք կարող եք վերապրել այն, ինչ ձերն է՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի արդյունքում: Աստծո կամքն է, որ դուք ուրախություն վերապրեք:

Տարիներ առաջ ես ունեի խնդիրներ հիասթափության և հուսահատության հետ: Բայց գոհություն Աստծուն, ես հասկացա, որ չպետք է թույլ տամ, որ բացասական զգացմունքներն իշխեն ինձ: Ես սովորեցի, թե ինչպես արձակեմ Տիրոջ ուրախությունն իմ կյանքի մեջ: Երբ հիասթափությունը գալիս է, մի՛ ընդունեք և մի՛ համաձայնեք նրա հետ, այլ քաջալերվեք՝ նայելով Աստծո խոստումներին և թույլ տալով, որ դրանք լցնեն ձեզ հույսով: Անկախ նրանից, թե ինչի միջով եք անցել կամ անցնում՝ հիասթափվելը ոչինչ չի փոխի: Անկախ նրանից, թե ինչ եք կորցրել՝ դեռևս շատ բան է մնացել: Դադարե՛ք անցյալում ապրելուց և խնդրե՛ք, որ Աստված ցույց տա այն ապագան, որ ծրագրել է ձեզ համար:


Երբ գայթակղվում եք, որ հիասթափվեք, ասեք ո՛չ գայթակղությանը և մնացե՛ք դրական՝ ակնկալելով, որ ինչ-որ լավ բան կկատարվի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon