Երբ ճիշտ է ասել՝ «ոչ»

Երբ ճիշտ է ասել՝ «ոչ»

«Ես մենակ չեմ կարող…սա ինձ համար շատ ծանր է»: — Թվոց 11.24

Թվոց 11-ում Մովսեսը մեզ օրինակ է ծառայում, թե ինչ կարող ենք անել, երբ լարված վիճակում ենք: Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը. Մովսեսն իսրայելցիներին առաջնորդում էր անապատի միջով՝ մի ճանապարհով, որն ացնելու համար անհրաժեշտ էր ընդամենը տասնմեկ օր: Փոխարենը նրանցից քառասուն տարի պահանջվեց այն անցնելու համար:

Մարդիկ ճնշված էին և ողբում էին իրենց իրավիճակի համար: 14-րդ խոսքում Մովսեսն Աստծուն ասում է. «Ես մենակ չեմ կարող կրել այս բոլոր ժողովուրդը, սա ինձ համար շատ ծանր է»:

Մովսեսի նման մենք նույնպես կարող ենք ասել. «Ես հասել եմ իմ սահմանին»: Այո, Սուրբ գիրքն ասում է. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպեցիների 4.13), սակայն դա իրականում վերաբերում է այն ժամանակներին, երբ բախվում ենք զանազան փորձությունների և իրավիճակների, որոնց միջով կարող ենք անցնել միայն Աստծո օգնությամբ:

Սա չի նշանակում, որ մենք պետք է ստանձնենք այնքան շատ պարտականություններ, որ ամբողջովին սպառվենք, ինչպես այն կինը, ով մեծացնում է հինգ երեխա, աշխատում ամբողջ դրույքով, ծառայում եկեղեցում և այլն:

Երբեմն այս ամենը չափազանց շատ է…և ճիշտ կլինի, որ ընդունենք այդ փաստը: Ճիշտ կլինի նաև ասել՝ «ոչ» որոշ բաներին, որպեսզի կարողանանք իսկապես վայելել կյանքն այնպես, ինչպես Աստված նախատեսել է:

Ահա նորությունը. հարկ չկա, որ ես ու դու նման լինենք մնացած բոլորին կամ հավասարվենք որևէ մեկին: Աստված որոշ մարդկանց ստեղծել է մեծածավալ աշխատանք կատարելու համար, սակայն շատ մարդիկ այդպես չեն ստեղծված:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Աստված ստեղծել է իրեն, և հարկ չկա դրա համար արդարանալ: Մենք կարիք ունենք անհատապես գտնելու պատասխանատվության այն հավասարակշռությունը, որ Աստված հաստատել է մեզ համար, որպեսզի վայելենք մեր կյանքը, այլ ոչ թե տկարանանք լարվածության ու ճնշումների բեռի ներքո:

Երբ հասնում ես քո սահմանին, գնա՛ Աստծո մոտ, ինչպես Մովսեսն արեց: Նա կօգնի քեզ գտնելու ավելի ողջամիտ, ավելի առողջ ապրելակերպ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ինձ համար երբեմն դժվար է դանդաղել և ասել՝ «ոչ» ավելի շատ պատասխանատվությանը: Օգնի՛ր ինձ ապրելու պատասխանատվության այն հավասարակշռությամբ, որը Դու ստեղծել ես ինձ համար, որպեսզի կարողանամ ապրել Քո խաղաղությամբ և վայելել կյանքը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon