Երեքը մեկում

Երեքը մեկում

«Որովհետև երեքն են, որ Երկնքում վկայում են, Հայրը և Խոսքը և Սուրբ Հոգին, և այս երեքը Մեկ են» (Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 5.7):

Այսօրվա խոսքում գրված է Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին, որը գիտենք, որ Սուրբ Երրորդությունն է: Թեև խոսքում գրված չէ «Որդի» բառը, բայց Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխից գիտենք, որ Հիսուսը և Խոսքը նույնն են:

Երբ մտածում ենք Երրորդության վերաբերյալ, պետք է հիշենք, որ նրանք երեքն են, բայց Մեկ են: Սա թվաբանական օրենքներով հնարավոր չէ հաշվարկել, բայց ճշմարիտ է՝ համաձայն Սուրբ գրքի: Եթե Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ, մեր մեջ են նաև Հայրը և Որդին:

Սա հրաշալի իրականություն է, չափազանց սքանչելի՝ բացատրելու համար: Մենք պետք է պարզապես հավատանք դրան մեր սրտում: Մի՛ փորձիր հասկանալ դա: Եղի՛ր մանկան նման և պարզապես հավատա՛, որովհետև Աստվածաշունչն է այդպես ասում. Աստվածության ամբողջ լիությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, ապրում է քո և իմ մեջ և յուրաքանչյուր վերստին ծնված հավատացյալի մեջ, ով ընդունել է Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ (տե՛ս Կողոսացիների 2.9,10):

Այս ճշմարտությունը պետք է դարձնի մեզ համարձակ, անվախ և վճռական: Մենք պիտի հավատանք, որ կարող ենք անել այն, ինչ ներառված է Աստծո ծրագրում, որովհետև Սուրբ Երրորդությունը սպառազինում է մեզ: Նա տալիս է մեզ այն, ինչ անհրաժեշտ է, և ավելին: Աստված սիրում է քեզ, մշտապես քեզ հետ է և ունի հրաշալի ծրագիր քեզ համար: Նրա ներկայության շնորհիվ դու սպառազինված ես՝ անելու այն, ինչ պետք է իրականացնես քո կյանքում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. քաջությամբ ընդունի՛ր սա այսօր, որովհետև Աստված արդեն եղել է այնտեղ, ուր գնում ես, և ճանապարհ է պատրաստել քեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon