Երկրպագության մթնոլորտ

Երկրպագության մթնոլորտ

«Տվե՛ք Տիրոջը Իր անվան փառքը. երկրպագությո՛ւն տվեք Տիրոջը սրբության զարդարանքով»: ՍԱՂՄՈՍ 29.2

Երբ երկրպագում ենք Աստծուն, ընդունում ենք Նրա Ով լինելը, այն ամենը, ինչ Նա արել է մեր կյանքում և դեռ պետք է անի:

Երկրպագությունը մեր մասին չէ. այն Աստծո մասին է: Չնայած երկրպագությունը ձեր մասին չէ, բայց այն վերափոխում է ձեզ: Երկրպագելով Աստծուն այն փոփոխությունների համար, որ Նա արդեն կատարում է ձեր մեջ՝ հայտնաբերում եք, որ այդ փոփոխություններն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում, և նորովի եք վերապրում Աստծո փառքը: Այլ խոսքով՝ Աստված մոտ է Իրեն երկրպագողներին և Իր բարությունն է թափում նրանց վրա, ովքեր ընտրում են մեծարել Իրեն:

Երկրպագության միջոցով ազատագրում է գալիս: Երբեմն մենք մտավոր կամ հուզական ազատագրման կարիք ունենք: Տիրոջը երկրպագելիս մենք բաց ենք թողնում մեր հուզական կամ մտավոր բեռը, որը մեզ ներքև է քաշում: Այն կուլ է գնում Աստծո մեծափառության և վեհության մեջ:

Քաջալերում եմ ձեզ սկսել երկրպագել վաղ առավոտյան: Երկրպագե՛ք, մինչ պատրաստվում եք տնից դուրս գալ, ինչպես նաև աշխատավայրում կամ դրսում առաջադրանքներ կատարելիս: Երկրպագե՛ք Աստծուն օրվա վերջում այն ամենի համար, ինչի միջով Նա անցկացրեց ձեզ: Դուք կզարմանաք՝ տեսնելով, թե ինչպես են իրավիճակները փոխվում տանը, աշխատավայրում, երբ Աստծուն հատկացնում եք ամենաբարձր տեղը ձեր կյանքում:


Երկրպագությունը ստեղծում է մթնոլորտ, որտեղ Աստված կարող է գործել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon