Զանազանումը բանալի է մաքուր խղճմտանքի համար

«Որ հենց սրա համար միշտ ջանք եմ անում և ինքս ինձ կարգապահության վարժեցնում (մարմինս ճնշելով, մարմնավոր ցանկություններս, մարմնական հակումներս և աշխարհիկ ցանկություններս խեղդելով, ջանալով բոլոր առումներով ) որ մաքուր (անսասան, անարատ)վիրավորանքից զերծ խղճմտանք ունենամ Աստծո և մարդկանց առաջ»: —Գործք առաքելոց 24.16, AMP

Խիղճը մաքուր պահելը վճռական է, որովհետև ոչինչ քեզ այնքան ետ չի պահի կյանքը վայելելուց, որքան մեղքի զգացումը:

Գործք առաքելոցում Պողոսն ասում էր, որ ինքը հետևում էր կարգապահությանը և խուսափում աշխարհիկ ցանկություններից, որպեսզի կարողանար անարատ և անմեղ քայլել Աստծո առաջ: Նույնը վերաբերում է մեզ: Մաքուր խղճմտանքի վստահությամբ քայլելը մեզ ազատ և երջանիկ կպահի:

Դա հեշտ է հնչում, երբ խոսքը վերաբերում է հստակ, ճիշտ ու սխալ հարցերին, իսկ ի՞նչ կասես կյանքի «մոխրագույն» ոլորտների մասին: Ինչպե՞ս ենք մեր խիղճը մաքուր պահում, երբ վստահ չենք, թե որն է ճիշտ կամ սխալ ընտրությունը: Ի՞նչ անել, եթե պատահաբար մեղանչում ենք՝ առանց գիտակցելու դա: Ես հայտնաբերել եմ, որ Աստծո զանազանումը լուծում է այս խնդիրը:

Զանազանումը հոգևոր հասկացողություն է, ու այն բանալի է մաքուր խղճմտանքով ապրելու համար: Ճիշտ է, այն փորձառություն է պահանջում, սակայն այստեղ կարևոր է սրտին ուշադրություն դարձնելը: Աստված քեզ կհայտնի, թե երբ չպետք է անես որևէ բան, որը հետագայում մեղքի զգացում կբերի:

Ես քաջալերում եմ քեզ ապրել այնպես, որ քո խղճմտանքը մաքուր պահես: Մի՛ արա այնպիսի բաներ, որոնք գիտես, որ չպիտի անես, և հենվի՛ր Աստծո զանազանման վրա, երբ բախվես այնպիսի խնդրի, որի կապակցությամբ անվստահություն ունես: Նա երբեք քեզ սխալ չի առաջնորդի:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալություն Քո զանազանման համար: Օգնի՛ր ինձ ուշադրություն դարձնելու Քո հանդարտ, մեղմ ձայնին, որը խոսում է իմ սրտի հետ, որպեսզի կարողանամ ապրել այնպես, որ մաքուր խղճմտանք ունենամ Քո առաջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon