Զոհաբերություն ամուսնության մեջ

Զոհաբերություն ամուսնության մեջ

«Եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես եղա ձայն հանող պղինձ կամ հնչեցող ծնծղա»: —Ա Կորնթացիների 13.1

Մեր ամուսնության վաղ շրջանում Աստված ստիպված էր սովորեցնել ինձ, որ եթե ես Դեյվին իսկապես սիրում էի, երբեմն պետք է զոհեր անեի: Մինչ այդ պահը ես ուզում էի, որ ամեն ինչ իմ ուզածով լիներ, ու շատ նման էի Ա Կորնթացիների 13.1-ում նշված ձայն հանող ծնծղային:

Սերը հասունության բարձրագույն ձևն է: Այն հաճախ զոհաբերող նվեր է պահանջում: Եթե սերը մեր կողմից որևէ զոհաբերություն չի պահանջում, հավանաբար մենք բոլորովին էլ չենք սիրում տվյալ մարդուն: Եթե մեր գործողություններում զոհաբերություն չկա, ամենայն հավանականությամբ մենք հակազդում ենք ինչ-որ հաճելի բանի, որ ուրիշներն անում են մեզ համար, կամ պարզապես ձևացնում ենք, թե սիրալիր ենք, որպեսզի վերահսկողություն ձեռք բերենք նրանց հանդեպ:

Կարևոր է հասկանալ, որ ճշմարիտ սերը ինքն իրեն տվող է: Ուստի քո որոշումներում պետք է միշտ հաշվի առնես կողակցիդ շահերը: Երբ այդպես ես անում, տալիս ես ինքդ քեզ:

Աստծո ցանկությունն է, որ ամուսիններն իրար սիրեն անձնազոհ և ոչ պայմանական սիրով: Սա նշանակում է, որ ամեն ժամանակ քո ուզածը չի լինի: Բայց բարի լուրն այն է, որ երբ ամուսինն ու կինը զոհաբերում են իրենց եսասիրական ցանկությունները, նրանք ունենում են հաղթական ամուսնություն:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, իմ ամուսնության մեջ ուզում եմ քայլել ճշմարիտ սիրո մեջ: Ես այսօր որոշում եմ կայացնում ոչ միշտ անել իմ ուզածը, այլ հոժար լինել զոհողության գնալու իմ ամուսնու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon