Զորություն քո կյանքի համար

Զորություն քո կյանքի համար

«Աստված մեկ անգամ խոսեց. ես երկու անգամ լսեցի, թե՝ զորությունն Աստծունն է» (ՍԱՂՄՈՍ 62.11):

Ես հավատում եմ, որ աղոթքը՝ պարզապես Աստծո հետ խոսելը և Նրան լսելը, ամենահզոր ուժն է, որ հասանելի է ամբողջ տիեզերքում: Սա համարձակ պնդում է՝ հաշվի առնելով այսօր բնության մեջ առկա մյուս ուժերը, բայց ես, անկասկած, համոզված եմ այս խոսքերի ճշմարտության մեջ: Երբ մտածում ենք միջուկային կամ ատոմային էներգիայի վերաբերյալ, մտածում ենք այնպիսի հզոր ուժերի մասին, որոնք վեր են մեր պատկերացումից: Երբ մտածում ենք ավտոմեքենայի կամ մոտոցիկլետի վերաբերյալ, հասկանում ենք, որ դրանք ունեն ուժ:

Սակայն նույնիսկ ամենահզոր երկրային ուժը ոչինչ է՝ համեմատած Աստծո զորության հետ: Այն ուժը, որ մեզ ծանոթ է ֆիզիկական աշխարհում, բնական է, բայց աղոթքի ուժը հոգևոր է: Աղոթքը մեր կյանքի մեջ արձակում է Ամենակարող Աստծո զորությունը, և աղոթքի ուժը միացնում է մեզ Աստծո զորության հետ, և այդ է պատճառը, որ աղոթքից ավելի հզոր ուժ գոյություն չունի:

Աղոթքի ուժը կարող է շարժել Աստծո ձեռքը: Աստված կարող է փոխել անհատի սիրտը, ազատել մարդուն կապանքներից և տանջանքներից, վերացնել հիասթափություններն ու ճնշումները, կոտրել կախվածության զորությունը, կամ բժշկել մարդու զգացմունքները: Աստծո զորությունը կարող է վերականգնել ամուսնությունը, մարդու մեջ դնել նպատակի և նշանակության զգացում, բերել խաղաղություն և ուրախություն, պարգևել իմաստություն և գործել հրաշքներ: Եվ Աստծո փառահեղ, հսկայական զորությունը՝ տիեզերքի ամենահզոր ուժը, արձակվում է մեր կյանքի մեջ պարզ, հավատքով լի աղոթքի միջոցով:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. օգտագործի՛ր աղոթքը Աստծո զորությունը քո կյանքում արձակելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon