Ընդունե՛ք, թե ով եք դուք,

Ընդունե՛ք, թե ով եք դուք,

մինչ ուղևորվում եք այնտեղ, որտեղ պիտի լինեք

«Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, և մի՛ պատկառիր, որովհետև չպիտի նախատվես. որովհետև քո մանկության ամոթը պիտի մոռանաս, և քո որբևայրիության նախատինքը այլևս չպիտի հիշես»: ԵՍԱՅԻ 54.4

Կարևոր է, որ ճանաչենք և ընդունենք ինքներս մեզ: Հարցրեք՝ արդյո՞ք հավանում եք ինքներդ ձեզ: Եթե չեք հավանում, դժվարություն կունենաք հավանելու մեկ ուրիշի: Եթե երջանիկ չեք ինքներդ ձեզ հետ, խնդիրներ կունենաք ուրիշների հետ:
Երբ մտերիմ փոխհարաբերության մեջ ենք Տիրոջ հետ, կարող ենք հանգստանալ և անկաշկանդ լինել՝ գիտենալով, որ մենք ընդունվում ենք ոչ թե մեր գործերի կամ կատարյալ վարքի հիման վրա, այլ այն աշխատանքի, որ Քրիստոսը կատարեց մեզ համար և մեր մեջ: Դա հիմնված է Հիսուսի հետ մեր անձնական փոխհարաբերության վրա:

Հավանել ինքներս մեզ՝ պարզապես նշանակում է, որ ընդունում ենք մեզ որպես Աստծո ստեղծագործություն: Հարկ չկա, որ հավանենք այն, ինչ անում ենք, որպեսզի հավանենք և ընդունենք ինքներս մեզ: Աստված սիրում է մեզ անվերապահորեն, և նույնիսկ երբ սխալներ ենք անում, չենք զրկվում Նրա զավակը լինելուց:

Քաջալերում եմ, որ նայեք ձեզ հայելու մեջ ամեն առավոտ և ասեք. «Ես հավանում եմ ինձ: Ես Աստծո զավակ եմ, և Նա սիրում է ինձ: Ես ունեմ պարգևներ և տաղանդներ: Ես յուրահատուկ անձնավորություն եմ, ես հավանում և ընդունում եմ ինձ»: Եթե անեք դա և իրականում վարվեք այդպես, դուք կկարողանաք ընդունել այն անձնավորությանը, որին Աստված ստեղծել է, որ լինեք:


Դուք կարող եք հաշտ լինել ձեր անցյալի հետ, գոհ լինել ներկայից և վստահ լինել ապագայի հանդեպ՝ իմանալով, որ դրանք Աստծո սիրող ձեռքերում են:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon