
«…եթե չգնամ, Մխիթարիչը (Խորհրդատուն, Օգնականը, Դատապաշտպանը, Բարեխոսը, Զորացնողը, Պաշտպանը) չի գա ձեզ մոտ (մտերիմ հաղորդակցություն ունենալու). բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ (մտերիմ հաղորդակցություն ունենալու համար)»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.7, AMP
Երբեմն հայտնվո՞ւմ եք այնպիսի վիճակում, որ ցանկանում եք ավելի շատ քաջալերանք ստանալ ընտանիքից, ընկերներից կամ գործընկերներից: Կարծում եմ, որ բոլորս ժամանակ առ ժամանակ այսպիսի զգացողություն ենք ունենում: Երբ քաջալերանքի կարիք եք զգում և չեք ստանում այն ուրիշներից, դուք կարող եք քաջալերվել Տիրոջով (տե՛ս Ա Թագ. 30.6) և կարող եք քաջալերանք ստանալ Աստծո Հոգուց:
Գիտեի՞ք, որ Սուրբ Հոգուն անվանում են «Քաջալերող»: Հունարենում «Սուրբ Հոգին» «parakletos» բառն է, որը նշանակում է նաև մխիթարություն, շինություն և քաջալերանք:
Հիսուսն ուղարկեց Օգնական, Զորացնող, Շինություն տվող և Քաջալերող, երբ ուղարկեց Սուրբ Հոգուն: Սուրբ Հոգին եկավ, որպեսզի մենք սերտ փոխհարաբերություն ունենանք Աստծո հետ: Նա ապրում է նրանց մեջ, ովքեր հավատացյալներ են Հիսուս Քրիստոսում:
Եթե քաջալերանքի կարիք ունեք, առաջինը նայե՛ք Աստծուն: Նա երբեք չի ասի, որ դուք հաջողություն չեք ունենա: Նա երբեք չի ասի, որ ձեր վիճակն անհուսալի է: Փոխարենը՝ կքաջալերի ձեզ, որ ամեն բան հնարավոր է Նրանում: Նա կհիշեցնի, որ սիրում է ձեզ, որ ձեզ հետ է և կտա անհրաժեշտ զորություն, որպեսզի անեք այն, ինչ Նա կանչել է ձեզ անելու: