Ընդունի՛ր ճիշտ մտքեր

«գերի ենք բռնում ամեն միտք և նպատակ Քրիստոսին (Մեսիային, Օծյալին) հնազանդեցնելու համար »: Բ Կորնթացիների 10.5, AMP

Որպես քրիստոնյաներ՝ մենք չպիտի ընդունենք յուրաքանչյուր միտք, որ ծագում է մեր գլխում: Փոխարենը՝ պետք է ամեն միտք գնահատենք Սուրբ գրքի չափանիշների համաձայն, ինչպես վերոնշյալ խոսքն է ասում:

Ահա մի գործնական օրինակ. եթե որևէ մեկը վիրավորում է քո զգացմունքները, հենց այդ պահին որոշում կայացրու, որ օրեր շարունակ նրա վրա զայրացած չես մնալու: Եթե ոչ, ապա սատանային դառնության արմատներ ցանելու հնարավորություն կտաս:

Բայց դու կարող ես մերժել բացասական մտածելակերպը ու թույլ չտալ, որ այն խլի քո խաղաղությունն ու ուրախությունը:

Դիմի՛ր Աստծուն և ասա. «Հա՛յր, ես Քո զորության կարիքն ունեմ: Ես ընտրում եմ հավատքով ընդունել Քո շնորհքը՝ ներելու նրանց, ովքեր վատ կամ սխալ են վերաբերվել ինձ հետ: Ես խնդրում եմ, որ օրհնես նրանց, իսկ ինձ օգնես առաջ գնալու իմ կյանքում, Հիսուսի անունով, ամեն»:

Երբ մեր միտքը նորոգվի Աստծո Խոսքով, մեր մտածելակերպը կփոխվի և կհամընկնի Աստծո Խոսքին: Ապա, օր-օրի մեր մտքերի շուրջ կհաստատվեն ու կամրանան աստվածային պատնեշներ: Այդ սահմանները ոչ միայն կպահեն մեզ թշնամու խաբեությունից, այլև կօգնեն ապրելու առավել հաճելի, աստվածապաշտ կյանքով:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ միայն ընդունել ճիշտ մտքեր, որոնք համընկնում են Քո մտածելակերպին ու խոսքին: Զգաստացրո՛ւ ինձ, երբ թշնամին բերում է վատ մտքեր, որպեսզի վարվեմ Քո Խոսքի համաձայն և գերի վերցնեմ դրանք՝ Քեզ հնազանդեցնելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon