Ընտրի՛ր ավելի լավ մտքեր և ունեցիր ավելի լավ կյանք

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողը կուտի նրա պտուղը»: —Առակաց 18.21

Այս խոսքը հստակ ասում է, որ մահն ու կյանքը այն խոսքերի մեջ են, որ մենք խոսում ենք: Այնքան կարևոր է, որ սովորենք վերահսկել մեր բերանը, բայց պետք է համոզված լինենք, որ դա անում ենք ճիշտ կերպով:

Կարծում եմ, որ որոշ մարդիկ փորձում են վերահսկել իրենց բերանը, բայց ոչինչ չեն անում իրենց մտքերի վերաբերյալ: Դա նման է մոլախոտի գլխիկը պոկելուն, բայց քանի դեռ արմատը հանած չէ, մոլախոտը միշտ կաճի: Դու երբեք չես վերահսկի քո բերանը, մինչև առաջինը չսովորես վերահսկել քո միտքը:

Մենք հաճախ գայթակղվում ենք սխալ մտքերով, բայց հարկ չկա, որ ընդունենք դրանք: Մենք ունենք ընտրություն: Մենք կարող ենք միտումնավոր կերպով ճիշտ մտքեր ընտրել, որպեսզի կարողանանք ճիշտ խոսքեր ընտրել:

Դու կարող ես ընտրել կենսատու մտքեր՝ լսելով, կարդալով, մտածելով ու խոսելով Աստծո և Նրա Խոսքի մասին: Այն, ինչ քո ներսում է, ելք կգտնի դեպի դուրս, ուստի երբ միտքդ լցնում ես աստվածային դրական, հզոր, կենսատու բաներով, քեզանից դուրս կբխեն դրական, հզոր, կենսատու խոսքեր:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես ուզում եմ փոխել իմ մտքերը, որպեսզի կարողանամ խոսել կենսատու խոսքեր: Օգնի՛ր ինձ նորոգելու իմ միտքը Քո Խոսքով, որպեսզի իմ խոսքերն արտացոլեն Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon