Ընտրի՛ր հանձնվել

Ընտրի՛ր հանձնվել

«Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինելու…» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.29):

Համաձայն այսօրվա խոսքի՝ Աստծո նպատակներից մեկը մեզ Հիսուսի նման դարձնելն է: Նա ուզում է, որ մենք շարունակենք նմանվել Հիսուսին մեր մտքերով, մեր խոսքերով, ուրիշների հետ մեր վարվելակերպով, մեր անձնական կյանքով և մեր արարքներով: Մենք չենք կարող միանգամից նմանվել Հիսուսին. դա ընթացք է, որի մեջ պետք է ներգրավվենք:

Երեկվա խոսքում՝ Հռոմեացիների 12.1-ում, ասվում էր. «Արդ, դիմում եմ ձեզ, եղբայրնե՛ր, և աղաչում Աստծո ողորմությունով, որ վճռականորեն նվիրաբերեք…»: Սա նշանակում է, որ պետք է նպատակաուղղված որոշում կայացնենք նվիրվելու Աստծուն: Աստված տվել է մեզ ազատ կամք, և միակ ճանապարհը, որով լիովին կպատկանենք Իրեն, կամովի նվիրվելն է Իրեն: Նա երբեք չի պարտադրի սիրել կամ ծառայել Իրեն: Նա կխոսի մեզ հետ, կառաջնորդի, կուղեկցի և կմղի որևէ բան անելու, բայց Իրեն հանձնվելու որոշումը միշտ կթողնի մեզ:

Աստված ստեղծել է մարդկային արարածներ, ոչ թե ռոբոտներ, ու Նա չի փորձի ծրագրավորել մեզ՝ որոշակի վարքագիծ ունենալու համար, որովհետև Նա տվել է մեզ ընտրելու ազատություն և ուզում է, որ ընտրենք Իրեն: Նա ուզում է, որ ամեն օր մեր կյանքը կամովի դնենք Իր առջև և ասենք. «Աստվա՛ծ, թող Քո՛ կամքը լինի, ոչ թե՝ իմ»: Այս կարճ, հասարակ աղոթքը չափազանց զորավոր է, երբ իսկապես նկատի ունենք դա, և նրանում ամփոփված է այն լիակատար հնազանդությունը, որ Աստված պահանջում է մեզնից: Եթե Աստված խոսում է քեզ հետ որևէ բանի մասին կամ որևէ ուղղությամբ աշխատանք է տանում, քաջալերում եմ քեզ, առանց հետաձգելու, անձնատուր լինել: Այսօր ընտրի՛ր հնազանդվել Նրա ձայնին և հանձնվել: Խնդրի՛ր Նրան լինել քո Զորությունը և հիշի՛ր, որ Նրա միջոցով դու կարող ես անել ամեն բան:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ընտրի՛ր հանձնվել Աստծուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon