Թագավորական ապրելակերպ

Թագավորական ապրելակերպ

«Որովհետև Աստծո արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 14.17

Աստծո թագավորությունն ընդգրկում է շատ ավելի մեծ և շահավետ բաներ, քան աշխարհիկ ունեցվածքը: Աստված օրհնում է մեզ նյութական ունեցվածքով, բայց Թագավորությունն ավելին է, քան դա. այն արդարություն, խաղաղություն և ուրախություն է Սուրբ Հոգով:

Արդարությունն արդյունք չէ այն գործերի, որ մենք անում ենք, այն արդյունքն է նրա, ինչ Հիսուսն արեց մեզ համար (տե՛ս Ա Կորնթ. 1.30): Նա վերցնում է մեր մեղքը և տալիս Իր արդարությունը (տե՛ս Բ Կորնթ. 5.21): Երբ հավատքով ընդունում ենք այս ճշմարտությունն անձամբ մեզ համար, մենք ազատորեն ապրում և վայելում ենք այն կյանքը, որն Իր մահով Հիսուսը տվեց մեզ:

Խաղաղությունն այնքան հրաշալի է. այն, անկասկած, թագավորական ապրելակերպ է: Սա է պատճառը, որ մենք ձգտում, հետևում և հետամուտ ենք խաղաղության (տե՛ս Սաղմ. 34.14, Ա Պետր. 3.11): Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան ավելի հասկանում ենք, որ Հիսուսն է մեր խաղաղությունը (տե՛ս Եփես. 2.14): Աստծո կամքն է, որ մենք վայելենք Նրա խաղաղությունը, որը վեր է հասկացողությունից (տե՛ս Փիլիպ. 4.7):

Ուրախությունը կարող է սկսվել հանդարտ բերկրանքից և ավարտվել ծայրահեղ զվարթությամբ: Ուրախությունը բարելավում է մեր դեմքի արտահայտությունը, առողջությունը և մեր կյանքի որակը: Այն ուժեղացնում է մեր վկայությունը և աստվածային հեռանկար է տալիս կյանքի վերաբերյալ (տե՛ս Նեեմիա 8.10):

Աստծո Խոսքում հստակ ասվում է՝ փնտրե՛ք Աստծուն և Նրա թագավորությունը, և Նա հոգ կտանի մյուս բաների համար (տե՛ս Մատթ. 6.33):


Չկա ավելի լավ կյանք, քան կյանքն Աստծո թագավորության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon