Թշնամին նույնպես ծրագիր ունի

Թշնամին նույնպես ծրագիր ունի

«Հավասարակշռված (զուսպ, սթափ), զգոն և զգույշ եղե՛ք ամեն ժամանակ, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես (սաստիկ քաղցած) ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա»: —Ա Պետրոս 5.8, AMP

Աստված ունի ծրագիր քո կյանքի համար, բայց սատանան նույնպես ունի ծրագիր քեզ համար: Արդյունքում՝ Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է ամեն ժամանակ հավասարակշռված (զուսպ, սթափ), զգույշ և զգոն լինենք:

«Զուսպ» նշանակում է «կարգապահ», «սթափ» նշանակում է «լուրջ», «զգոն» նշանակում է «վճռական», իսկ «զգույշ» նշանակում է «ուշադիր»: Մենք պետք է այսպես ապրենք ամեն ժամանակ: Դա լուրջ է:

Մենք պետք է լուրջ վերաբերվենք թշնամու հետ պայքարին: Երբ Աստված քեզ ցույց է տալիս քո կյանքի որևէ բնագավառ, որտեղ թշնամին հարձակվում է քեզ վրա, այդ ժամանակ չպետք է նստել ու ոչինչ չանել: Ժամանակն է լրջանալու և հակահարված տալու սատանային:

Աստծո ծրագիրը մեզ համար Քրիստոսում ավելի քան հաղթող լինելն է: Մենք չպետք է ապրենք թշնամու ծրագրին ստրկացված: Դու կարող ես հենց հիմա որոշել անելու այն, ինչ անհրաժեշտ է: Լո՛ւրջ եղիր Աստծո հետ, հետևի՛ր Սուրբ Հոգու մղումներին և զգո՛ն եղիր թշնամու հանդեպ: Ընտրի՛ր այսօր հետևել քո կյանքի համար Աստծո, այլ ոչ թե սատանայի ծրագրին, և դու ամեն քայլափոխի պարտության կմատնես նրան:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ընտրում եմ Քո ծրագիրը, այլ ոչ թե թշնամու: Ցո՛ւյց տուր ինձ այն ոլորտները, որտեղ նա հարձակվում է ինձ վրա և առաջնորդի՛ր ինձ հաղթելու նրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon