Թող Աստված լինի քո զբոսավարը

«Թե այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. Նա կառաջնորդի մեզ մինչև ի մահ»: — Սաղմոս 48.14

Երբ Հիսուսը քայլում էր այս երկրի վրա, Նա միշտ գիտեր, թե որն է այն ճիշտ բանը, որ պիտի անի, որովհետև Նա անում էր միայն այն, ինչ տեսնում էր Հորը անելիս: Մենք կարող ենք վստահել Նրան՝ որպես մեր Տիրոջ, որ Նա ամեն օր կառաջնորդի մեզ ճիշտ ճանապարհով:

Սաղմոս 48.14-ն ասում է, որ Աստված կլինի մեր առաջնորդը մինչև մահ: Ի՜նչ հրաշալի է իմանալ, որ մենք ունենք առաջնորդ, որը մեզ կյանքի մի նպատակակետից տանում է մյուսը:

Երբ Դեյվը՝ իմ ամուսինը և ես այցելում ենք որևէ նոր վայր, մենք հաճախ զբոսավար ենք վարձում: Մի անգամ որոշեցինք ինքներս հետազոտություն կատարել, սակայն շուտով հայտնաբերեցինք, որ դա ժամանակի լիարժեք վատնում է: Մենք կորցրինք օրվա մեծ մասը՝ հուսահատորեն փորձելով գտնել վերադարձի ճանապարհը:

Ես կարծում եմ, որ երբեմն մենք կյանքին վերաբերվում ենք այնպես, ինչպես Դեյվն ու ես վերաբերվեցինք այդ զբոսարշավին: Միշտ ավելի հեշտ է հետևել փորձառու զբոսավարի, քան աննպատակ ինքնուրույն թափառել: Քո ուզածով շարժվելու փոխարեն արա՛ այն, ինչ տեսնում ես Հորն անելիս, ու թո՛ւյլ տուր, որ Նա առաջնորդի քեզ: Աստված հանձն է առել առաջնորդել մեզ, այնպես որ ակնհայտ կարևոր է, որ մենք հետևենք Նրան:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում կյանքն ապրել այն զբոսաշրջիկի նման, ով չունի զբոսավար ու աննպատակ իր ճանապարհով գնում է: Միայն Դու կարող ես ինձ ցույց տալ, թե ինչ անեմ և ինչպես ապրեմ, ուստի ես ընտրում եմ ամեն օր հետևել Քո առաջնորդությանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon