Թող «միջնորդ դատավորը» որոշի

Թող «միջնորդ դատավորը» որոշի

«Եվ Քրիստոսից բխող խաղաղությունը (շնչի ներդաշնակությունը) իշխի (գործի որպես միջնորդ դատավոր) ձեր սրտերում (որոշելով և վճռելով ձեր մտքում առաջացած բոլոր հարցերը՝ այդ խաղաղ վիճակում), որի մեջ էլ կանչվեցիք (ապրելու) որպես մեկ մարմին (Քրիստոսի անդամներ), և գոհացո՛ղ եղեք (մշտապես փառք տալով Աստծուն)»: ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 3.15

Կողոսացիների 3.15-ում Պողոսն ասում է, որ խաղաղությունը շատ նման է միջնորդ դատավորի. այն մեր կյանքում որոշումներ է կայացնում՝ վճռելով յուրաքանչյուր հարց:

Դա պարզապես նշանակում է, որ եթե դուք խաղաղություն չեք զգում որևէ որոշման կամ գործողության կապակցությամբ, քայլ մի՛ արեք: Թո՛ւյլ տվեք, որ «միջնորդ դատավորը» որոշում կայացնի: Մարդիկ որոշում են կայացնում պաշտոնուղու (կարիերա) վերաբերյալ՝ չունենալով խաղաղություն, իսկ հետո զարմանում են, թե ինչու են այդքան լարված ու դժբախտ իրենց աշխատանքի մեջ: Շատերը թանկարժեք գնումներ են կատարում, չնայած նրան, որ չունեն խաղաղություն այդ հարցում, այնուհետև շարունակում են կորցնել իրենց խաղաղությունը յուրաքանչյուր ամիս, երբ ստիպված են վճարումներ կատարել իրենց գնումների դիմաց:

Բայց մենք կարող ենք թույլ տալ, որ Քրիստոսի խաղաղությունն իշխի (շարունակ գործի որպես միջնորդ դատավոր) մեր սրտերում: Խաղաղության ներկայությունը կօգնի մեզ վստահությամբ վճռելու այն հարցերը, որոնք ծագում են մեր մտքում: Եթե կանոնավոր կերպով ժամանակ անցկացնեք աղոթքում և Աստծո Խոսքի մեջ, Տիրոջից խորաթափանցություն և իմաստություն կստանաք: Դուք ստիպված չեք լինի մտածել. «Անե՞մ, թե՞ չանեմ: Սա ճի՞շտ է, թե՞ սխալ»: Որպես Աստծո զավակ, ապրելով ձեր երկնային Հոր հետ սերտ փոխհարաբերության մեջ՝ դուք կկարողանաք հետևել այն խաղաղությանը, որ Նա տալիս է:


Երբ համոզված չեք, թե ինչ անեք, մշտապես հետևե՛ք խաղաղությանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon