Թող քո խղճմտանքն ուղղորդի քեզ

Թող քո խղճմտանքն ուղղորդի քեզ

«Աղո՛թք արեք մեզ համար, որովհետև համոզված ենք, որ բարի (մաքուր) խղճմտանք ունենք, կամենում ենք շիտակ լինել և ազնիվ ապրել՝ ամեն բանի մեջ պատվով և ազնվաբարո վարվել» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 13.18):

Աստված մեզ խղճմտանք է տալիս, որպեսզի կարողանանք հեռու մնալ անախորժություններից: Եթե բավական երկար ժամանակ անտեսենք մեր խղճմտանքը, այլևս չենք զգա Աստծո հանդիմանությունը, երբ մեղքի մեջ լինենք: Մարդիկ խստասիրտ են դառնում, երբ անտեսում են ճիշտ ու սխալի իրենց բնական զգացողությունը: Սա պատահում է նույնիսկ վերստին ծնված քրիստոնյաներին: Որքան խստասիրտ են մարդիկ, այնքան դժվար են լսում Աստծո ձայնը: Նրանց խղճմտանքը չի գործում այնպես, ինչպես Աստված նախատեսել է:

Խղճմտանքը հոգու գործառույթ է և գործում է իբրև մեր վարքի ներքին խորհրդատու: Այն թույլ է տալիս իմանալու, թե երբ է ինչ-որ բան ճիշտ կամ սխալ. հետևաբար, Աստծո հաստատած չափանիշների և ուղեցույցների իմացությունը մեծապես ազդում է մեր խղճմտանքի վրա:

Նրա Խոսքն արթնացնում է մեր խղճմտանքը կոմատոզ վիճակից: Ովքեր քրիստոնյաներ չեն, հնարավոր է՝ գիտակցում են, որ սխալ են վարվում, բայց հանդիմանություն չեն զգում, ինչպես զգում ենք մենք, որ վերստին ծնված ենք, Հոգով լցված և ամեն օր հաղորդակցություն ունենք Աստծո հետ:

Որքան շատ ժամանակ ենք անցկացնում Աստծո ներկայության մեջ, այնքան զգայուն ենք դառնում այն բաների հանդեպ, որոնք չեն արտացոլում Աստծո սիրտը: Երբ որևէ անբարեպաշտ արարք ենք թույլ տալիս, անմիջապես զգում ենք, որ չենք վարվել այնպես, ինչպես Հիսուսը կցանկանար, որ վարվեինք նման իրավիճակում:

Մենք կարող ենք ունենալ հրաշալի կյանք, եթե մեր միտքը լցնենք Աստծո Խոսքով, այնուհետև պարզապես հնազանդվենք մեր խղճմտանքին:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թող քո խղճմտանքն ուղղորդի քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon