Թուլանալու թույլտվություն

«Եվ Տիրոջ ճանապարհներում օրհնություն կասեն, թե Տիրոջ փառքը մեծ է»: —Սաղմոս 138.5

Ես չափազանց լարված եմ ապրել: Լարվում էի այն բանից, թե ինչպես էին իմ երեխաներն իրենց պահում, և ինչպիսի տեսք ունեին նրանք: Լարվում էի նրանից, թե ինչպիսի տեսք ուներ իմ տունը, ինչպիսի տեսք ունեի ես, և ինչ էին մարդիկ մտածում մեր մասին: Ես լարվում էի՝ փորձելով փոխել իմ ամուսնուն ու դարձնել նրան այնպիսին, ինչպիսին ես էի կարծում, որ նա պիտի լիներ: Իրականում չկար մի բան, որի վերաբերյալ ես լարված չլինեի: Ինձ ընդամենը հարկավոր էր ինքս ինձ թուլանալու թույլտվություն տալ:

Ես չգիտեի՝ ինչպես վստահել Աստծուն ամենօրյա կյանքում: Գրեթե ամեն ինչում ես հավասակշռությունից դուրս վիճակում էի: Ես դեռ չէի գիտակցում, որ տոնակատարությունը և վայելքը կյանքում անհրաժեշտ բաներ են. մենք չենք կարող հոգևոր, մտավոր, հուզական կամ ֆիզիկապես առողջ լինել առանց դրանց: Իրականում տոնակատարությունն այնքան անհրաժեշտ է, որ Աստված այն ընդգրկել է Աստվածաշնչում: Նա բառացիորեն պատվիրում է մեզ տոն կատարել:

Լավագույն նվերը, որ կարող ես տալ քո ընտանիքին ու աշխարհին, քո առողջ լինելն է, ու դու չես կարող առողջ լինել, եթե տոնը չլինի քո կյանքի բնականոն մասնիկը: Այսօր փոխի՛ր քո կյանքի ամբողջ մթնոլորտը՝ տոն կատարելով: Ինքդ քեզ թուլանալու թույլտվությո՛ւն տուր:

Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, թույլ մի՛ տուր, որ ես չափազանց լարված լինեմ: Օգնի՛ր ինձ հիշելու, որ ինքս ինձ թուլանալու թույլտվություն տամ և ամեն օր տոնեմ Քո բարությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon