
«Իրավի, որ իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն, նրանից է իմ փրկությունը: Իրավի, որ Նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ խիստ չշարժվեմ»: —Սաղմոս 62.1-2
Երբևէ պատահե՞լ է, որ ռետինե օղակը, ինչ-որ բանի շուրջ ձգելիս, պոկես: Դու չես կարողանում մեկ ուրիշը գտնել, ուստի փորձում ես այն վերականգնել` երկու ծայրերն իրար կապելով:
Երբեմն ամենօրյա կյանքում մեր կարողությունից այնքան հեռու ենք ձգվում, որ ռետինե օղակի պես պոկվում ենք: Մենք կարծում ենք, որ կարգավորել ենք խնդիրը՝ պարզապես երկու ծայրերն իրար կապելով: Բայց շուտով դրսևորում ենք նույն վարքագիծը, որը ստիպում է մեզ կրկին տապալվել:
Ժամանակի ընթացքում լարվածության կրկնվող ազդեցությամբ մեր կյանքը սկսում է նմանվել այդ մաշված ռետինե օղակին: Մենք կարող ենք ամբողջովին սպառվել:
Աստծո օրենքները և մեր կյանքի համար Նրա հաստատած սահմաններն անտեսելն ի վերջո հյուծում է մեզ: Դու պարզապես չես կարող շարունակել լրացուցիչ աշխատացնել քո միտքը, զգացմունքները և մարմինը՝ առանց գին վճարելու: Բայց Աստված չի ցանկանում, որ դու այդպես ապրես:
Քո տեսանկյունը համապատասխանեցրո՛ւ Աստծուն: Փնտրի՛ր Նրա խաղաղությունը և Նրա արագությունը քո կյանքի համար: Հարգի՛ր քո մարմինը: Առողջությանը վերաբերվի՛ր որպես անգին նվերի: Աստծո տված եռանդը մի՛ վատնիր լարվածության վրա: Խնայի՛ր այն՝ ապրելու և կյանքը վայելելու համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ իմ հանգստությունը Քո մեջ գտնել: Շարունակ լարվածության տակ ճգնելու փոխարեն օգնի՛ր ինձ հետևելու իմ կյանքի համար նախատեսված Քո արագությանը: