Ժամանա՛կ հատկացրու Աստծո համար

Ժամանա՛կ հատկացրու Աստծո համար

«Բայց Տիրոջը ապավինողները [որոնք սպասում են և հուսացած են Տիրոջը] կփոխվեն և կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան [կմոտենան Աստծուն] արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն թուլանա կամ ուժասպառ չեն լինի» (ԵՍԱՅԻ 40.31):

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ժամանակը սուղ է, և այն, ինչ անում ենք, կարծես հրատապ է: Թշնամին մեծ հաջողությունների է հասել իր ծրագրում. մարդկանց զբաղված պահելով՝ նա կարողանում է խանգարել նրանց՝ աղոթելու և Խոսքի մեջ ժամանակ անցկացնելու հարցում: Մենք ապրում ենք անհավատալի ճնշման տակ և մի բանից վազում ենք մյուսը, ապա մյուսը, ապա մյուսը, մինչև հասնում ենք այն կետին, որ անտեսում ենք մեզ համար իսկապես կարևոր բաները. Աստված, ընտանիք, փոխհարաբերություններ մարդկանց հետ, առողջություն, հոգևոր կյանքի շինություն: Այնուհետև ավելի ու ավելի լարվածություն ենք զգում, իսկ դա հաղթահարելու և կյանքում կարգ ու կանոն վերահաստատելու միակ ճանապարհը Աստծուն մոտենալն է և լսելը, թե ինչ է ասում մեզ: Այո՛, մենք չենք կարող տնօրինել մեր կյանքն առանց Նրա: Մենք չենք կարող առանց Նրա հաղթահարել ճնշումը, խառնաշփոթությունն ու լարվածությունը: Մեր ամուսնությունը կտուժի, մեր երեխաները կտուժեն, մեր ֆինանսական վիճակը կվատանա, մեր փոխհարաբերությունները չեն ծաղկի, եթե ժամանակ չանցկացնենք Խոսքի և աղոթքի մեջ: Աստված կզորացնի մեզ և կարողություն կտա խաղաղ և իմաստուն կերպով տնօրինելու մեր կյանքը, եթե սկսենք աղոթել ամեն բանի համար, այլ ոչ թե փորձենք մի կերպ անցկացնել օրը: Երբ ժամանակ ենք տրամադրում Աստծուն և լսում ենք Նրա ձայնը, Նա նորոգում է մեր ուժը և հնարավորություն տալիս ճիշտ կազմակերպելու մեր կյանքը ու չհոգնելու: Բայց մենք պետք է սկսենք իմաստուն կերպով օգտագործել մեր ժամանակը՝ տալով Աստծուն առաջին տեղը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ժամանա՛կ հատկացրու ամեն օր լսելու Աստծո ձայնը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon