Ժպտա՛

«Ուրախ սիրտը կզվարթացնի երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կճնշվի»: —Առակաց 15.13

Յուրաքանչյուր ոք գիտի ինչպես ժպտալ: Դա մեծագույն պարգևներից մեկն է, որ Աստված տվել է մեզ: Ժպիտը ստիպում է մարդկանց լավ զգալ, ու մարդիկ այնքան գեղեցիկ տեսք ունեն, երբ ժպտում են: Երբ քո կյանքի ուրախությունն ակնհայտ է, այն տարածվում է ուրիշների վրա: Բայց երբ Աստծո ուրախությունը փակված ես պահում քո ներսում ու թույլ չես տալիս, որ այն երևա քո դեմքին, քեզ շրջապատողներին զրկում ես հաճելի ու թարմացնող վերապրումներից:

Շատ մարդիկ իրականում չեն հասկանում, թե ինչպես կարող է արտահայտիչ ուրախությունը փոխել իրենց հանգամանքները և հավանաբար ուրիշների կյանքը: Տիրոջ ուրախությամբ կյանքն ապրելը կցրի բացասական, ճնշող հանգամանքները: Երբ մեր ներսում ունենք Նրա ուրախությունը, չենք կարող այն չցուցադրել մեր ժպիտով:

Ես երբեք չէի մտածի, որ ժպտալն այդքան լուրջ հարց է, բայց Աստված ցույց տվեց ինձ, թե որքան հեղափոխական կարող է լինել մի պարզ ժպիտը: Հանդարտ ժպիտի միջոցով ուրախությունն արտահայտելը բերում է բարի բաներ քո կյանքի մեջ ու Տիրոջ ուրախությունն ու լույսը կիսում ուրիշների հետ…այնպես որ, ժպտա՛:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, հիշեցրո՛ւ ինձ, որ ժպտամ այսօր: Դու տվել ես ինձ մեծ ուրախություն և ես ուզում եմ ցուցադրել այն ու լուսավորել ուրիշների կյանքը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon