Ի՞նչ է հավատքը

«Բայց (անսասան) արդար և (անզիջում) արդարամիտ մարդը կապրի իր հավատքով և իր հավատարմությամբ»: Ամբակում 2.4, AMP

Հավատքը մի բառ է, որը մենք շատ ենք օգտագործում, բայց երբեմն կարող ենք այն չափազանց բարդացնել: Հավատք պարզապես նշանակում է «համոզմունք կամ բացարձակ վստահություն». այս բառը նաև վերաբերում է հավատարմությանն ու նվիրվածությանը:

Հավատքը խոշոր, բարդ գաղափար չէ, որի շուրջ պետք է չափից շատ գլուխ կոտրել: Անկեղծ հավատքն առ Աստված պարզապես ընդունում է, որ Հիսուսի մահվան և հարության ուղերձը միանգամայն ճշմարիտ է: Այն ստիպում է մեզ ասել. «Դա ոչ միայն իմաստ ունի ինձ համար, այլև ես կամենում եմ իմ կյանքը կառուցել դրա վրա»:

Աստվածաշունչն ասում է, որ անզիջում արդարը կապրի հավատքով և հավատարմությամբ: Անզիջում արդարի մասին մտածելիս կարելի է մտածել նրանց մասին, ովքեր արդարանում են խաչի վրա տեղի ունեցած Հիսուս Քրիստոսի մահվամբ:

Հավատքի միջոցով մենք արդարանում ենք, ու Աստված վարվում է մեզ հետ՝ իբրև Իր հարազատ սիրելի զավակների:

Այսօր ես քեզ քաջալերում եմ վերադառնալ հավատքի հիմունքներին: Իմացի՛ր, որ երբ հավատքդ ուղղում ես Նրան, դու արդարանում ես: Ապրի՛ր՝ վստահելով այն Աստծուն, ով պարզում է քեզ Իր սիրող և գրկաբաց ձեռքերը՝ պատրաստ ընդունելու և սիրելու քեզ այնպես, ինչպես կաս:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես այնքան շնորհակալ եմ, որ կարող եմ իմ հավատքն ուղղել Քեզ ու դառնալ «անզիջում արդար»: Այսօր ես ապրում եմ Քեզ ուղղված հավատքով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon