Իմաստության խոսք

Իմաստության խոսք

«Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք…» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 12.8):

Կորնթացիների Առաջին թղթի 1.30-ում ասվում է, որ Հիսուսը «մեզ համար եղավ իմաստություն»: Իսկ Առակաց գրքի հեղինակը շարունակ հորդորում է, որ փնտրենք իմաստություն և անենք ամեն հնարավոր բան՝ այն ձեռք բերելու համար: Իմաստություը հասանելի է դարձել բոլոր մարդկանց, բայց «իմաստության խոսքը» իմաստության այնպիսի տեսակ է, որը տարբերվում է այն իմաստությունից, որ բոլորը կարող են ունենալ:

Իմաստությունն ամբողջությամբ Աստծուց է, և կա իմաստություն, որը կարելի է ձեռք բերել փորձառությունից և գիտելիքները յուրացնելուց: Բայց դա իմաստության խոսքը չէ, որի մասին գրված է այսօրվա խոսքում: Իմաստության խոսքը հոգևոր առաջնորդության ձև է: Երբ գործում է այս պարգևը, անհատը Սուրբ Հոգուց գերբնականորեն իմանում է՝ ինչպես լուծել այս կամ այն հարցը բացառիկ իմաստուն կերպով, որը վեր է իր իմացությունից կամ փորձառությունից և համապատասխանում է Աստծո նպատակին:

Մենք հաճախ ենք գործում այս պարգևով՝ նույնիսկ անտեղյակ լինելով դրան: Կարող ենք ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել, որը սովորական է թվում մեզ, բայց լսողի համար իմաստության խոսք է՝ իր իրավիճակի համար:

Ես լսել եմ իմաստության խոսքեր երեխաներից, որոնք հաստատ գաղափար չունեին, թե ինչ էին ասում: Սուրբ Հոգին փորձում էր գրավել իմ ուշադրությունը և օգտագործում էր այնպիսի աղբյուր, որի միջոցով կիմանայի, որ Ինքն է խոսում: Խնդրի՛ր և սպասի՛ր, որ Աստված առաջնորդի քեզ իմաստության խոսքի միջոցով:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. փնտրի՛ր իմաստություն, որովհետև իմաստության մեկ խոսքը ճիշտ ժամանակին կարող է կյանք փոխել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon