Իմաստությունը կանչում է քեզ

«Բարձունքների գլխին, ճանապարհի եզրին, որտեղ ուղիները հանդիպում են իրար, կանգնած է Իմաստությունը (հմուտ և աստվածային). դռների մոտ, քաղաքի մուտքում, դռների մտնելու տեղը աղաղակում է»: —Առակաց 8.2-3, AMP

Կյանքի ճանապարհորդության ընթացքում մենք ստիպված կլինենք որոշումներ կայացնել ու միշտ խնդիրների մեջ կհայտնվենք, եթե դրանք կայացնենք՝ հիմնվելով մեր հույզերի, մտքերի կամ ցանկությունների վրա:

Աստված կամենում է, որ մենք իմաստուն որոշումներ կայացնենք: Ես հավատում եմ, որ իմաստուն լինելը ենթադրում է այժմ ընտրել անելու այն, ինչով երջանիկ կլինենք հետո:

Առակաց գիրքն ասում է, որ իմաստությունը կանչում է մեզ: Դու պիտի քայլես Աստծո իմաստության մեջ և գիտակցես, որ այն ընտրությունները, որոնք կատարում ես այսօր, ազդեցություն կթողնեն քեզ վրա վաղը: Շատ մարդիկ երբեք չեն վայելում կյանքը, որովհետև միշտ գործ են ունենում այն խառնաշփոթությունների հետ, որոնք առաջացել են իմաստության պակասից:

Մի՛ արա ինչ-որ եսասիրական բան՝ ենթադրելով, թե ամեն ինչ լավ կլինի: Իմաստությունը մոլեխաղով չի զբաղվում, այն ներդրում է անում ապագայի մեջ: Իմաստությունը չի համաձայնում ակնթարթային բավականության հետ: Փոխարենը՝ այն հետևում է Աստծուն՝ ավելի լավ ապագայի համար:

Այսպիսով՝ ի՞նչ կասես դու: Արդյո՞ք այսօր քայլում ես իմաստության մեջ: Եթե ոչ, բարի լուրն այն է, որ իմաստությունն արդեն կանչում է քեզ: Աստված պատրաստ է և կամենում է ապահովել քեզ Իր իմաստությամբ: Պարզապես խնդրի՛ր Նրանից դա և կայացրո՛ւ այնպիսի որոշումներ, որոնք ներդրում կկատարեն աստվածային ապագայի մեջ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ վայելել կյանքը, այլ ոչ թե շարունակ լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են իմաստության պակասից: Շնորհակալություն Քո իմաստությունն ինձ տրամադրելու համար: Ես ընտրում եմ ընդունել այն և աստվածային որոշումներ կայացնել իմ ապագայի համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon