Իմացի՛ր Խոսքը ինքդ քեզ համար

«Գրեցի ձեզ՝ երիտասարդնե՛ր, որ դուք զորավոր եք, և Աստծո Խոսքը բնակվում է ձեզանում, և դուք հաղթել եք չարին »: Ա Հովհաննես 2.14

Եթե շարունակ ինչ-որ ճնշման տակ ես, մի խնդրից մյուսի առջև ես կանգնում ու չունես հաղթանակ քո կյանքում, միգուցե կարիք ունես ավելի շատ ժամանակ անցկացնելու Խոսքի մեջ:

Շատ հավատացյալներ ամեն շաբաթ գնում են եկեղեցի, որպեսզի լսեն, թե ինչպես է մեկ ուրիշը իրենց Խոսք քարոզում, սակայն իրենք երբեք ինքնուրույն չեն ուսումնասիրում Խոսքը: Եթե դու կամենում ես հաղթանակի մեջ ապրել, Աստծո Խոսքն առաջնահերթ դարձրու քո ամենօրյա կյանքում: Գործնականում դա ենթադրում է դավանել Խոսքը առավոտյան տանից դուրս գալիս, լսել ուսմունք կամ երկրպագություն աշխատանքի գնալիս և այլն: Դու կարող ես օգտագործել քո ընդմիջումը Խոսքը կարդալու կամ դրսում քայլելու և աղոթելու համար:

Սրանք ընդամենը մի քանի գաղափարներ են Աստծո Խոսքը քո կյանքի մեջ ներառելու համար: Արա՛ այն, ինչը լավագույնս գործում է քեզ համար՝ համոզված լինելով, որ մշտապես հետամուտ ես Նրա ճշմարտությանը: Նրա Խոսքը ամենից առաջնահերթ տեղում դնելը կփոխի քո կյանքը:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ Քո Խոսքը լիովին ներառել իմ կյանքի մեջ: Ես չեմ ուզում, որ ինչոր մեկը շաբաթը մեկ անգամ ասի ինձ Քո Խոսքը, ես ուզում եմ իմանալ այն ինքս ինձ համար: Առաջնորդի՛ր և ցո՛ւյց տուր ինձ ճանապարհներ Քո Խոսքին մշտապես հետևելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon