«Ե՛տ դարձեք ամրոցը (անվտանգության և բարգավաճման), ո՛վ հույսի գերիներ. այսօր էլ եմ ծանուցանում, թե կրկնապատիկ վերականգնելու եմ ձեր նախկին բարգավաճումը»: —Զաքարիա 9.12, AMP
Ես քեզ համար հարց ունեմ. «Ինչի՞ն ես հուսացած: Ի՞նչ ես ակնկալում կյանքում: Անհամբեր սպասում ես, որ ինչ-որ լավ բա՞ն կկատարվի, թե՞ մտածում ես, որ կհիասթափվես»:
Այս օրերին այնքան շատ մարդիկ են իրենց հուսահատ զգում: Ինչևէ, Հիսուսը չմահացավ, որ մենք անհույս լինենք: Նա մահացավ, որ մենք լիահույս լինենք:
Սատանան ցանկանում է գողանալ քո հույսը, ու նա սուտ կասի քեզ: Նա կասի, որ քո կյանքում ոչ մի լավ բան չի կարող պատահել կամ այն լավ բաները, որ փայփայում ես, երկար չեն շարունակվի: Եթե դու պայքարում ես դժվար իրավիճակի դեմ, նա կասի, որ դա երբեք չի վերջանա: Բայց հույսով լի՛ մնա ու հիշի՛ր, որ սատանան ստախոս է: Աստված կարող է փոխել ամեն բան:
Մեր Հայրը լավն է, ու Նա լավ ծրագրեր ունի քեզ համար: Եթե պահպանես քո հույսը, հատկապես դժվար և անորոշ ժամանակներում, Նա խոստացել է կրկնապատիկ հատուցել քո դժվարությունների դիմաց: Այնպես որ հրաժարվի՛ր հույսդ կորցնելուց: Սկսի՛ր ակնկալել, որ Աստված ինչ-որ լավ բան կանի:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես Քեզ եմ հուսացած: Սատանան խաբեբա է, ու ես չեմ լսի նրան և չեմ կորցնի հույսս: Ես ակնկալում եմ, որ Դու լավ բաներ կանես իմ կյանքում: