Ինչո՞ւ եկավ Հիսուսը

«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ:Սրբեցե՛ք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ, և ձեր սրտերը մաքրեցե՛ք, ո՛վ երկմիտներ»: —Հակոբոս 4.8

Ես ուզում եմ, որ դու մի բան նկատես վերոնշյալ խոսքի վերաբերյալ: Ուշադրություն դարձրո՛ւ, որ սկզբում մեզ ասվում է մոտենալ Աստծուն, ապա՝ դադարել մեղք գործել:

Այնքան շատ մարդիկ կան, ովքեր հակառակն են հասկանում: Նրանք մտածում են, որ երբեք չեն կարող մոտենալ Աստծուն, երբեք չեն կարող Նրա հետ փոխհարաբերություն ունենալ ու երբեք չեն կարող քրիստոնյա լինել, որովհետև իրենց կյանքում կան հարցեր, որոնք նրանք փորձում են հաղթահարել հենց սկզբից: Նրանք փորձում են ամբողջությամբ ուղղվել, որպեսզի կարողանան բավականաչափ լավը լինել Աստծո հետ փոխհարաբերություն ունենալու համար:

Բայց դա սխալ է: Հիսուսը եկավ, որովհետև մենք երբեք չենք կարող առանց Նրա բավականաչափ լավը լինել: Մենք պետք է Հիսուսին ունենանք մեր կյանքում: Նա մահացավ, արյուն թափեց մեր մեղքերի համար՝ վճարելով մեր պարտքը:

Մեղքից մաքրվելու ոչ մի ճանապարհ չկա, մինչև չմոտենանք Աստծուն Հիսուսի անունով: Աստված փափագում է, որ դու այսօր մոտենաս Իրեն: Հեռու մի՛ մնա՝ հավատալով այն ստին, թե նախ պետք է մաքրվես մեղքից: Փոխարենը մոտեցի՛ր Աստծուն ու թո՛ւյլ տուր, որ Նա մաքրի քեզ այն զոհի միջոցով, որ Հիսուսն արեց քեզ համար:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գալիս եմ Քեզ մոտ Հիսուսի արյան միջոցով, որը մաքրում է ինձ իմ մեղքից: Շնորհակալություն Քո ներման համար: Ես հրաժարվում եմ ապրել ամոթի մեջ, որովհետև գիտեմ, որ կարող եմ մոտենալ Քեզ հիմա՝ ստանալով Քո սերն ու ներումը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon