«Ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերևիցն է իջնում՝ լույսի Հորից, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա»: —Հակոբոս 1.17
Երբ մենք սոսկալի ողբերգություն ենք վերապրում, տարածված արձագանք է Աստծո վրա բարկանալը: Մարդիկ հաճախակի հարցնում են. «Եթե Աստված բարի է, ամենակարող ու մեր հանդեպ սիրով լի, ինչո՞ւ Նա չկանգնեցրեց այն, ինչը մեզ ցավ պատճառեց»:
Այստեղ է սատանան ձգտում պատ կառուցել Աստծո և ցավ զգացող մարդու միջև: Նա որսում է հնարավորությունն ասելու. «Աստված բարի չէ ու չի կարելի Նրան վստահել»: Ինչևէ, համաձայն Աստծո Խոսքի՝ մենք գիտենք, որ սատանայի մեջ ճշմարտություն չկա. նա ստախոս է և ստի հայրը:
Կարդա՛ Հակոբոսի 1.17-ը: Ամեն բարի բան գալիս է Աստծուց: Աստված բարի է, Նա այլ կերպ չի կարող լինել: Ավելին, Նա չի փոխվում: Նա միանգամայն հաստատուն է, հավատարիմ ու հետևողական: Նա բարի է ամեն ժամանակ:
Ակնհայտ է, որ Աստված միշտ չէ, որ կանգնեցնում է ողբերգությունը, ու միշտ չէ, որ ազնվորեն գիտենք, թե ինչու են վատ բաներ տեղի ունենում: Ա Կորնթացիների 13.12-ն ասում է. «…հիմա փոքր ի շատե (ոչ լրիվ) եմ տեղյակ…»: Մենք պետք է հիշենք, որ հավատքը միշտ կպահանջի ընդունել չպատասխանված հարցեր, ու մենք պետք է հասնենք այն կետին, որ բավարարվենք նրանով, որ գիտենք Մեկին, ով գիտի ամենը, ու մեր վստահությունն ուղղենք Նրան:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, միցուցե միշտ չէ, որ ես հասկանում եմ, թե ինչու են վատ բաներ տեղի ունենում, սակայն ես գիտեմ, որ Դու բարի ես: Երբ ես չհասկանամ, թե ինչու, իմ մխիթարությունը կգտնեմ Քեզանում: