Ինչպե՞ս գնալ հարթ ճանապարհով

«Նա ուղիղների համար հաջողություն է պահում, նա վահան է անարատությամբ գնացողների համար: Որ իրավունքի ճանապարհները պահպանի. Նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը: Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղությունը և ամեն բարի ուղին»: Առակաց 2.7-9

Կյանքի ճանապարհին կան հոգևոր «նշաններ»: Աստծո պաշտպանության տակ մնալու համար պետք է հետևես այդ նշաններին, որոնք կոչ են անում վստահել Նրան ու չանհանգստանալ: Մի՛ վախեցիր, համարձա՛կ եղիր: Եթե ուշադրություն դարձնես այս նշաններին, կտեսնես, որ հեշտ է մնալ ճիշտ ուղու վրա: Դու կվերապրես այն պաշտպանությունը, խաղաղությունը և ուրախությունը, որ միայն Աստված կարող է ապահովել:

Ինչևէ, եթե ուշադրություն չդարձնես նշաններին, միգուցե նկատես, որ ճանապարհը սովորականից մի փոքր ավելի անհարթ է, ու դու այդքան էլ վստահ չես քո կարողությունների մեջ: Դու կարող ես անհանգստանալ՝ չիմանալով, թե անկյունում ինչեր կան, ու նույնիսկ շեղվել ճանապարհից:

Ես ու դու կարիք չունենք անհանգստանալու, որովհետև Աստված ցանկանում է հսկել մեր ճանապարհները և պաշտպանել մեր ընթացքը: Ինչո՞ւ վատնել ժամանակը՝ անտեսելով Նրա նշանները և իզուր անհանգստանալով:

Ունեցի՛ր հնազանդության վերաբերմունք ու երբ տեսնես Նրա նշանները, հետևիր դրանց: Երբ հետևես Նրա հրահանգներին, միշտ ապահով կհասնես քո նպատակակետին:

Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ տեսնելու այն հոգևոր նշանները, որ դրել ես իմ կյանքի ճանապարհին: Երբ տեսնեմ դրանք, կհնազանդվեմ և ապահովությամբ կհետևեմ Քեզ ողջ կյանքի ընթացքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon