Ինչպես անդադար աղոթել

Ինչպես անդադար աղոթել

«Ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արե՛ք ամեն ժամանակ Հոգով և սրանում հսկե՛ք ամբողջ հարատևությամբ և աղաչանքով բոլոր սուրբերի համար»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.18

Հավատացյալների մեծ մասը ծանոթ է Ա Թեսաղոնիկեցիների 5.17-րդ խոսքին. «Անդադար աղո՛թք արեք»:

Ես զարմանում էի. «Տե՛ր, ինչպե՞ս կարող եմ երբևէ հասնել այն կետին, որ անդադար աղոթք անեմ»: Ինձ համար «անդադար» բառը նշանակում էր առանց կանգ առնելու, առանց երբևէ դադարելու: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր:

Այժմ ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչ էր Պողոսն ասում: Նա նկատի ուներ, որ աղոթքը պետք է նման լինի շնչառությանը, մի բանի, որն անում ենք մշտապես, բայց, հաճախ, անգիտակցաբար: Մեր ֆիզիկական կյանքը շնչառության կարիք ունի: Նմանապես, մեր հոգևոր կյանքը պետք է սնուցվի և պահպանվի մշտական աղոթքով:

Խնդիրն այն է, որ օրինապաշտական, կրոնական մտածելակերպի պատճառով մենք ունենք այն թյուր կարծիքը, որ եթե չպահպանենք աղոթքի որոշակի գրաֆիկ, ապա չենք հասնի որևէ նպատակի: Եթե չափազանց «կրոնական» դառնանք աղոթքի հարցում՝ մտածելով, որ աղոթքին պետք է հատկացնենք որոշակի ժամանակահատված, քանի որ այդպես է վարվում մեկ ուրիշը, ապա ինքներս մեզ վրա դատապարտություն կբերենք: Աղոթքում կարևորը ոչ թե դիրքը, ժամանակը կամ վայրն է, այլ՝ օրը աղոթքով անցկացնել սովորելը: Աղոթե՛ք հավատքով՝ ամեն ժամանակ, ամեն տեղ:


Սուրբ Հոգին է, որ ձեզ կառաջնորդի հետևողական աղոթքի կյանքի մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon