«Իրար հետ քա՛ղցր եղեք, պատրաստ՝ օգնելու միմյանց, գթած (սրտացավ, մեծահոգի, սիրառատ)՝ իրար ներելով [հոժարությամբ և ինքնակամ], ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 4.32):
Չներումը, դառնությունը, բարկությունը կամ ցանկացած վիրավորանք կարող են խանգարել մեզ լսելու Աստծուց: Աստծո Խոսքը շատ հստակ է այս հարցում: Եթե ուզում ենք, որ Աստված ների մեր մեղքերը և հանցանքները, ապա մենք էլ պետք է ներենք ուրիշների մեղքերն ու հանցանքները:
Եփեսացիների 4.30-32 խոսքերում ասվում է, որ մենք տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն, երբ մեր սրտում տածում ենք այնպիսի բացասական զգացմունքներ, ինչպիսիք են բարկությունը, սրտմտությունը և թշնամությունը: Երբ չենք ներում որևէ մեկին, խստացնում ենք մեր սիրտը, և դա խանգարում է զգայուն լինել Աստծո առաջնորդությանը:
Մի անգամ ինչ-որ մեկից այսպիսի արտահայտություն լսեցի. չներումը նման է թույն խմելուն և հույս փայփայելուն, թե այն կսպանի քո թշնամուն: Ինչո՞ւ կյանքդ անցկացնես՝ ինչ-որ մեկի վրա բարկացած և դառնացած, երբ այդ մեկը, հավանաբար, վայելում է իր կյանքը և չի էլ մտահոգվում, որ վրդովել է քեզ: Ինքդ քեզ լավությո՛ւն արա. ների՛ր նրանց, ովքեր ցավեցրել են քեզ: Նվիրի՛ր քեզ ներման պարգևը: Այն կլցնի քո սիրտը խաղաղությամբ ու թույլ կտա լսելու Աստծո ձայնը և հետևելու Նրա առաջնորդությանը:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. նվիրի՛ր քեզ ուրիշներին ներելու պարգևը: