«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.13
Վստահությունը սովորաբար առնչություն ունի «ինքնավստահության» հետ, որովհետև բոլորս գիտենք, որ պետք է լավ մտածենք ինքներս մեր մասին, եթե պատրաստվում ենք որևէ բան իրականացնել կյանքում: Մեզ սովորեցրել են, որ բոլոր մարդիկ ունեն իրենք իրենց հավատալու հիմնական պահանջմունք: Սակայն, դա ամբողջ ճշմարտությունը չէ:
Ինքներս մեզ հավատալուց առավել մենք պետք է հավատանք Քրիստոսին, որ մեր մեջ է: Իրականում մենք չենք կարող բարձր կարծիք ունենալ մեր մասին՝ առանց Նրա: Մենք կարող ենք անել զարմանահրաշ բաներ, բայց միայն Քրիստոսի միջոցով:
Եթե հավատանք «ինքնավստահության» մասին կեղծ ենթադրությանը, կստեղծենք բազմաթիվ բարդ խնդիրներ: Մենք կապրենք վախի և անվստահության մեջ և կբավարարվենք ավելի քչով, քան Քրիստոսում ունեցած մեր ներուժն է հնարավորություն տալիս:
Մի՛ մտահոգվեք ձեզ համար, ձեր ուժեղ կամ թույլ կողմերի համար: Ձեր ուշադրությունը կենտրոնացրե՛ք միայն Աստծո վրա: Եթե տկար եք, Նա կարող է զորացնել ձեզ: Եթե ունեք որևէ ուժեղ կողմ, պատճառն այն է, որ Նա է տվել դա ձեզ: Այսպես, թե այնպես՝ կենտրոնացե՛ք Տիրոջ վրա և վստահե՛ք Նրան: