Լավագույն ժամանակը, որ կարող եք անցկացնել

Լավագույն ժամանակը, որ կարող եք անցկացնել

«Սրա համար ամեն բարեպաշտ աղոթք կանի Քեզ՝ Քեզ գտնելու ժամանակ. իրավի շատ ջրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնի նրանց վրա»: ՍԱՂՄՈՍ 32.6

Սա շատ պարզ է. որքան շատ ժամանակ եք անցկացնում Աստծո հետ, այնքան ավելի եք միանում Նրա զորությանը: Դավիթն ասում է, որ Աստծո ներկայության ծածուկ վայրում է, որ մենք պաշտպանված ենք (տե՛ս Սաղմ. 91.1): Երբ ժամանակ ենք անցկացնում Աստծո ներկայության, աղոթքի և Նրա Խոսքի մեջ, մենք ծածուկ վայրում ենք: Ծածուկ վայրը խաղաղության և հանգստի հրաշալի վայր է:

Հզոր է մտածել, որ Աստծո ներկայության մեծափառությունը հասանելի է մեզ՝ հավատացյալներիս: Սա իմանալով՝ ինչո՞ւ չպիտի ցանկանանք ժամանակ անցկացնել Աստծո հետ: Նույնիսկ Հիսուսն արթնանում էր վաղ առավոտյան, որպեսզի առանձին ժամանակ անցկացներ Հոր հետ: Նա գիտեր Աստծո ներկայության մեջ լինելու արժեքը: Նա ուժ և իմաստություն էր ստանում պարզապես Աստծո հետ լինելուց:

Լավագույն բանը, որ կարող եք անել, ձեր ժամանակից որոշ չափաբաժին Աստծուն հատկացնելն է: Մի՛ ունեցեք օրինապաշտական վերաբերմունք, այլ փորձեք, որքան հնարավոր է, կանոնավոր ժամանակ անցկացնել Աստծո հետ: Խոսե՛ք Նրա հետ այն ամենի մասին, ինչ կա ձեր սրտում. Նրան հետաքրքրում է այն ամենը, ինչը հետաքրքրում կամ մտահոգում է ձեզ: Երբեմն գուցե ցանկանաք լսել երաժշտություն և երկրպագություն, ուրիշ անգամներ գուցե ցանկանաք պարզապես նստել և վայելել լռությունը: Ժամանակ հատկացրեք Աստծո հետ լինելու համար և թույլ տվեք, որ Սուրբ Հոգին առաջնորդի ձեզ Աստծո հետ մտերմանալու զարմանալի ճամփորդության մեջ:


Նրա ներկայության ծածուկ վայրում ժամանակ անցկացնելը փոխում է ձեզ՝ դարձնելով այնպիսին, ինչպիսին միայն Նա կարող է ձեզ դարձնել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon