«Որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, և հոգին՝ մարմնին հակառակ, և սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, այն անեք»: —Գաղատացիների 5.17
Մեր կյանքում Աստծո կամքն իրականացնելու գործում հաջողակ լինելու համար պետք է վճռականություն ունենալ: «Վճռել» բառի սահմանումներից մեկն է «վեճը լուծել հեղինակավոր որոշմամբ կամ հայտարարությամբ»: Այս սահմանումը քաջալերում է ինձ, որովհետև ես «հայտարարություններ» հաճախ եմ անում՝ որպես որոշակի ոլորտներում իմ վճռականությունը կառուցելու եղանակ:
Օրինակ, երբ հոգնած եմ լինում և գայթակղվում՝ դիմելու ինքնախղճահարության, ինքս ինձ ասում եմ. «Օ՜, ոչ, դադարի՛ր նվնվալ և ուղղվի՛ր: Աստված սիրում է քեզ, ու դու կարող ես ամեն բան անել քեզ զորացնող Քրիստոսով»:
Գաղատացիների 5.17-ն ասում է, որ մարմինն ու հոգին իրար հետ հաշտ չեն: Հիշի՛ր, որ վճռել բառի սահմանումն իր մեջ կրում է վեճը լուծելու գաղափարը: Սա կարևոր է, որովհետև եթե դու պատրաստվում ես նվիրվել ինչ-որ բանի, ստիպված կլինես լուծել երբեք չվերջացող վեճը քո մարմնի և հոգու միջև:
Միգուցե միշտ չէ, որ ցանկանում ես ջանք թափել վճռական լինելու համար, սակայն մի՛ հանձնվիր, այլապես դուրս կգաս Աստծո կամքից: Երբ գայթակղվում ես հանձնվելու, «հայտարարություններ» արա՝ հիմնվելով Աստծո Խոսքի վրա, և քաջալերվի՛ր մնալ վճռական ու լուծել հոգու և մարմնի միջև առկա վեճը, մինչ հետևում ես Նրա ծրագրին:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ես ուզում եմ լուծել իմ մարմնի և հոգու միջև ընթացող վեճը, ու ես չեմ կարող դա անել առանց վճռականության: Զորացրո՛ւ ինձ և տո՛ւր ճիշտ հայտարարություններ, որոնք կօգնեն ինձ առաջ շարժվելու ու երբեք չհանձնվելու: