Լսելու հարցում ընտրովի մոտեցումն անթույլատրելի է

«…Այսօր, եթե Նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 4.7):

Երբ հոժար չենք լսելու Աստծո ձայնը կյանքի մի բնագավառում, հաճախ անկարող ենք լինում լսել Նրա ձայնը մյուս բնագավառներում: Երբեմն մենք լսում ենք միայն այն, ինչ ցանկանում ենք լսել, և սա կոչվում է «ընտրովի մոտեցում»: Նման իրավիճակում մարդիկ, ի վերջո, հանգում են այն եզրակացության, որ այլևս չեն կարող լսել Աստծուց, սակայն սա ճիշտ չէ: Փաստն այն է, որ Աստված արդեն խոսել է նրանց հետ, բայց նրանք ոչ մի կերպ չեն արձագանքել: Թո՛ւյլ տուր օրինակ բերել հետևյալ պատմությունը:

Մեկ անգամ մի կին ասաց, որ խնդրել է Աստծուց, որ իրեն հայտնի, թե ինչ է Աստված ուզում, որ ինքն անի: Աստված հորդորել է նրան ներել քրոջը, ով ամիսներ առաջ վիրավորել է իրեն: Չունենալով ներելու ցանկություն՝ այդ կինը շուտով դադարում է աղոթելուց: Որոշ ժամանակ անց, երբ նա կրկին փնտրում է Տիրոջը ինչ-որ բանի համար, իր սրտում լսում է հետևյալ խոսքերը. «Նախ՝ ների՛ր քո քրոջը»:

Երկու տարի շարունակ, ամեն անգամ, երբ նա բախվում է նոր իրավիճակի և Աստծուց առաջնորդություն խնդրում, Աստված մեղմորեն հիշեցնում է նրան ներել քրոջը: Ի վերջո, նա հասկանում է, որ երբեք չի փոխվի կամ հոգևորապես չի աճի, մինչև չհնազանդվի, ուստի աղոթում է. «Տե՛ր, տո՛ւր ինձ ուժ՝ ներելու իմ քրոջը»: Նույն պահին շատ բաներ նա սկսում է տեսնել քրոջ տեսանկյունից. բաներ, որոնք մինչև այդ հաշվի չէր առել: Կարճ ժամանակում նրա հարաբերությունները քրոջ հետ լիովին վերականգնվում են և ամրանում, քան երբևէ եղել էին:

Եթե իսկապես ցանկանում ենք լսել Աստծուց, ապա ինչ էլ Նա ասի, պետք է բաց լինենք լսելու և արձագանքելու: Ես քաջալերում եմ քեզ այսօր լսել և հնազանդվել:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. արդյո՞ք Աստծուց լսելու հարցում ունես ընտրովի մոտեցում քո կյանքի որևէ բնագավառում: Հոժարությամբ լսի՛ր Աստծո ձայնը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon