Լսի՛ր հոգով

Լսի՛ր հոգով

«Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս. այն բանը, որ Ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 6.64):

Երբեմն միտքը, կամքը կամ զգացմունքները խանգարում են Աստծո ձայնը լսելու մեր կարողությանը: Երբ փորձում ենք լսել և հնազանդվել Աստծուն, բացասական մտքերը կարող են ռմբակոծել մեզ այն աստիճան, որ ցանկանանք հանձնվել: Բայց եթե լռեցնենք մեր միտքը և տեսնենք, թե ինչ կա մեր սրտում, Աստված կհաստատի այն, ինչ ասում է մեզ: Մենք կզգանք Նրա պատասխանը խաղաղության և վստահության միջոցով, որոնք կբարձրանան մեր սրտի խորքից, որտեղ բնակվում է Սուրբ Հոգին:

Մի անգամ, հավաքույթից հետո, որին քրտնաջան պատրաստվել էի՝ հույս ունենալով, որ այն օգտակար կլինի մարդկանց համար, շարունակ մտքումս լսում էի այս խոսքերը. «Ոչ ոք չօրհնվեց, ու մեծ մասը կցանկանար, որ ընդհանրապես եկած չլիներ»:

Ես ինձ թշվառ անհաջողակի պես էի զգում, թեև գիտեի, որ դա Աստծո կամքը չէր: Ի վերջո հանդարտվեցի, լռեցի ու փորձեցի լսել, թե ինչ է ասում Սուրբ Հոգին: Հոգու խորքում անմիջապես լսեցի մեղմ, կամաց ձայն. «Եթե մարդիկ չուզեին լինել այստեղ, ուրեմն չէին գա: Եթե չհավանեին ուղերձը, ապա շատերը կհեռանային: Այդ ուղերձը Ես եմ տվել քեզ, և Ես երբեք որևէ մեկին վատ բան չեմ տալիս քարոզելու, այնպես որ՝ թույլ մի՛ տուր, որ սատանան գողանա քո աշխատանքի բերկրանքը»: Եթե չլսեի այդ խոսքերը, կշարունակեի թշվառ զգալ, բայց Աստծո խոսքերն ինձ կյանք տվեցին:

Մենք լսում ենք Աստծուց մեր հոգու, ոչ թե մտքի միջոցով: Հիշի՛ր դա, և միշտ ժամանա՛կ հատկացրու կանգ առնելու ու հարցնելու, թե ինչ է Աստված իրականում ասում քեզ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո Խոսքը միշտ կյանք է բերում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon