Լսի՛ր և հնազանդվի՛ր

Լսի՛ր և հնազանդվի՛ր

«Եվ Սիմոնը պատասխանեց և ասաց Նրան. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր աշխատեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց Քո խոսքի համար ուռկանը կգցեմ»» (ՂՈՒԿԱՍ 5.5):

Աստված մեզ համար օրհնություններ և նոր հնարավորություններ ունի պահած: Դրանք ստանալու համար պետք է լսենք Նրա ձայնը, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք, այնուհետև հավատքի քայլեր անենք: Սա հաճախ նշանակում է անել բաներ, որոնք մտադիր չենք անելու, գուցե չենք կարծում, որ կգործեն կամ չենք զգում, որ կարևոր են: Բայց Աստծո հանդեպ մեր վստահությունն ու պատկառանքը ավելի մեծ պետք է լինի, քան այն, ինչ անձամբ ցանկանում ենք, կարծում կամ զգում:

Սրա հրաշալի օրինակը տեսնում ենք Ղուկասի 5-րդ գլխում: Պետրոսը և մի քանի աշակերտներ ամբողջ գիշեր ձկնորսություն էին արել, բայց ոչինչ չէին բռնել: Նրանք հոգնած էին. իրականում՝ ուժասպառ եղած: Նրանք լավ քնի և թերևս լավ կերակուրի կարիք ունեին: Նրանք հենց նոր էին ավարտել ուռկանները լվալու և հավաքելու դժվար աշխատանքը:

Այդ ժամանակ Հիսուսը հայտնվեց լճի ափին և ասաց, որ եթե ուզում են ձկան մեծ որս ունենալ, կրկին պետք է նետեն ուռկանները՝ այս անգամ ավելի խորը: Պետրոսը բացատրեց, որ ամբողջ գիշեր աշխատել են ու ոչինչ չեն բռնել, և հիմա էլ հոգնած են: Այնուամենայնիվ, նաև համաձայնեց կրկին փորձել, որովհետև Հիսուսն էր դա պատվիրել:

Հենց այսպիսի վերաբերմունք է Տերն ուզում, որ ունենանք: Գուցե մտադիր չենք ինչ-որ բան անելու, գուցե չենք ցանկանում դա անել, գուցե չենք կարծում, որ դա լավ գաղափար է, գուցե վախենում ենք, որ դա չի գործի, բայցևայնպես պետք է պատրաստ լինենք լսելու և հնազանդվելու Աստծուն, երբ խոսի մեզ հետ:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. պատրա՛ստ եղիր հնազանդվելու Աստծուն, նույնիսկ եթե վստահ չես, թե ինչ ես անում: Նա քեզ համար հրաշալի բաներ ունի պահած:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon