Խաղաղ՝ միտումնավոր կերպով

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»: —Հովհաննես 14.27

Երբ Հիսուսը հեռացավ այս երկրից, Նա ասաց, որ Իր խաղաղությունն է թողնում մեզ: Այժմ, մենք պետք է որոշենք՝ ապրելո՞ւ ենք այն խաղաղության մեջ, որ Նա տվեց մեզ, թե՞ ոչ:

Իհարկե, սատանան արտաժամյա աշխատում է՝ փորձելով քեզ վրդովմունք պատճառել: Ինչո՞ւ: Որովհետև նա գիտի, որ եթե դու խաղաղ չլինես, չես կարող Աստծուց լսել:

Եթե նայես քո կյանքին, կզարմանաս, թե շաբաթվա մեջ որքան անգամ է սատանան հարձակվում քեզ վրա քո խաղաղությունը գողանալու նպատակով: Երբ ես վերջապես տեսա դա, Աստված հոգուս մեջ խոսեց՝ ասելով. «Ջո՛յս, եթե սատանան այդքան ուժգին քո խաղաղությունն է ցանկանում, ուրեմն խաղաղ լինելը չափազանց կարևոր է»:

Դա ճիշտ է: Հիմա, երբ սատանան փորձում է գողանալ իմ խաղաղությունը, ես հաճույք եմ ստանում այն պահելուց՝ իմանալով, որ ես նրանից ավելի բարձր դիրքում եմ: Դա չի նշանակում, որ ես չեմ վրդովվում, բայց կարող եմ ինչ-որ դրական բան անել այդ կապակցությամբ. ես կարող եմ վերահսկել ինքս ինձ ու միտումնավեր կերպով խաղաղ լինել:

Միտումնավեր կերպով խաղաղ լինելը մի բան է, որը պետք է անենք ինքներս մեզ համար: Դու կընտրե՞ս Աստծո խաղաղությունը:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, շնորհակալություն ինձ Քո խաղաղությունը տալու համար: Երբ սատանան փորձի գողանալ իմ խաղաղությունը, հայտնի՛ր ինձ նրա ծրագրերը: Ես թույլ չեմ տա նրան խլելու իմ խաղաղությունը: Փոխարենը՝ ես արմատացած կմնամ Քեզանում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon