Ուրախության և խաղաղության զորությունը

Ուրախության և խաղաղության զորությունը

«Արթո՛ւն եղեք, հսկո՛ւմ արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս, թե որին կուլ տա»: Ա ՊԵՏՐՈՍ 5.8

Երբ հայտնվում եք խնդրահարույց իրավիճակում, թող ձեր նպատակը լինի պարզապես հանդարտ մնալը: Ամեն անգամ, երբ սկսում եք վրդովվել կամ հուսախաբվել, կա՛նգ առեք և ինքներդ ձեզ հարցրեք. «Ի՞նչ է թշնամին փորձում անել»:
Եթե սատանան չի կարողանում վախեցնել և անհանգստացնել ձեզ, նա չի ունենում իշխանություն ձեզ վրա: Դուք մնում եք Աստծո զորության մեջ, երբ պահպանում եք հանդարտ, խաղաղ, վստահող վերաբերմունք:

Սուրբ Հոգին գործում է ուրախության և խաղաղության մթնոլորտում: Նա չի գործում անկարգության մեջ: Փորձության ժամանակ ձեր ուժը Աստծուն մոտենալու և Նրա հանգստի մեջ մտնելու մեջ է: Այս բոլոր աստվածաշնչյան խոսքերը՝ բնակվել, հանդարտ, հանգիստ, կանգնել և Քրիստոսում, հիմնականում նշանակում են նույն բանը. մի՛ կորցրեք ձեր ուրախությունն ու խաղաղությունը:

Քրիստոսում դուք կանչված եք լինելու հաղթող: Դուք ունեք Նրանում մշտապես հաղթանակելու երաշխիք: Եթե յուրաքանչյուր խնդիր ընդունեք այնպիսին, ինչպիսին այն կա, ամեն բան կլուծվի: Հիսուսը միշտ ձեզ հետ է ամեն իրավիճակում: Պարզապես հիշե՛ք, որ վստահեք Նրան՝ ամեն օր ուրախություն և խաղաղություն ունենալու համար:


Կա հսկայական զորություն՝ քայլելու խաղաղության և ուրախության մեջ՝ անկախ ձեզ շրջապատող հանգամանքներից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon