«Եթե կարելի է, որքան ձեզանից է կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք»: —Հռոմեացիների 12.18
Ես սովորել եմ մի կարևոր դաս, այն է՝ «կռանամ, որպեսզի չկոտրվեմ»: Աստվածաշունչն ասում է, որ պատրաստ լինենք հարմարվելու (մարդկանց, իրերին): Ու եթե կարելի է, որքան մեզանից է կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունենանք (տե՛ս Հռոմեացիների 12.16,18):
Նախքան Աստծո Խոսքը իմ կյանքում առաջնահերթություն դարձնելը և որոշելը ապրել հնազանդության կյանքով՝ ես ստիպված էի իմ ճանապարհներով գնալ: Ես հարմարվող չէի, ուզում էի, որ մյուսները հարմարվեին ինձ: Անշուշտ, դա հանգեցնում էր ավելի շատ կռիվների ու լարվածության:
Հիմա ես սովորել եմ կռանալ: Մարմնի համար միշտ չէ, որ հեշտ է զիջել և անել այլ բան, քան նախատեսված է, սակայն դա ավելի հեշտ է, քան վրդովվելն ու թշվառ վիճակում հայտնվելը:
Եթե ուզում ես խաղաղություն ունենալ քո փոխհարաբերություններում, պիտի կամենաս ճկուն լինել: Ամեն ժամանակ քոնը պնդելը միայն կվիրավորի ու ցավ կպատճառի քեզ շրջապատողներին: Բայց երբ ականջ դնես Պողոսի հորդորին ու խաղաղություն ունենաս յուրաքանչյուրի հետ, Սուրբ Հոգին քո փոխհարաբերությունները կլցնի Իր ուրախությամբ և խաղաղությամբ:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ կռանալու, որպեսզի չկոտրվեմ: Ես ուզում եմ Քո խաղաղությունը իմ փոխհարաբերությունների մեջ, ուստի ես այսօր ընտրում եմ ճկուն լինել: