Խիզախություն լինելու այն, ինչ կաս

«Աստծով կգովեմ Նրա Խոսքը. Աստծուն եմ հուսացած, Նրան եմ ապավինում և վստահում.չեմ վախենա. ի՞նչ կանի ինձ մարդը, որը մարմին է»: Սաղմոս 56.4, AMP

Հոգնե՞լ ես խաղեր խաղալուց, դիմակներ կրելուց կամ փորձելուց լինել այն, ինչ չես: Չէի՞ր ցանկանա լինել ազատ և ընդունվել այնպիսին, ինչպիսին կաս՝ առանց ճնշվելու լինել այն, ինչ իրականում չես: Կցանկանայի՞ր սովորել ընդունել քո եզակիությունը և ընդդիմանալ մյուսներին նմանվելու ճնշմանը:

Եթե դու պատրաստվում ես հաղթահարելու ամեն անապահովության զգացում ու լինելու այն անձնավորությունը, որ Աստված կանչել է քեզ լինելու, դու պետք է տարբերվելու խիզախություն ունենաս: Դժբախտությունն ու հուսախաբությունն այն ժամանակ են գալիս, երբ մենք մերժում ենք մեր եզակիությունը և փորձում նմանվել ուրիշներին:

Աստված ցանկանում է, որ դու սիրես և ընդունես այն անձնավորությանը, որ Նա ստեղծել է քեզ լինելու, այլ ոչ թե փորձես ապրել այլ մարդկանց սպասումներին համապատասխան կամ լինել այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում, որ լինես: Դու պիտի ինքդ քեզ հարցնես. «Ես մարդկա՞նց եմ հաճեցնում, թե՞ Աստծուն»: Իրական խաղաղությունն ու ուրախությունը կյանքում գալիս են այն ժամանակ, երբ կենտրոնանում ենք Աստծուն, այլ ոչ թե մարդկանց հաճեցնելու վրա:

Աստված գիտեր, թե ինչ էր անում, երբ ստեղծեց քեզ: Դու եզակի անձնավորություն ես՝ ահավոր և հրաշալի կերպով ստեղծված: Ընդունի՛ր քեզ որպես նոր արարած Հիսուս Քրիստոսում և ձեռք բեր ապահովություն ու վստահություն՝ հայտնաբերելով, թե ով ես դու Նրանում:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ վախենա մարդուց: Ես ուզում եմ իմ ապահովությունն ու վստահությունը գտնել Քո հետ ունեցած փոխհարաբերության մեջ: Այսօր ես համարձակվում եմ լինել այն եզակի անձնավորությունը, որ Դու ստեղծել ես ինձ լինելու: Ես ուզում եմ հաճեցնել Քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon