Խոնարհները օգնություն են ստանում

«Խոնարհեցե՛ք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնի ժամանակին»: —Ա Պետրոս 5.6

Եթե Հիսուսն առաջարկում է մեր բոլոր հոգսերն ու անհանգստություննեը գցել Իր վրա, ինչու են մեզանից շատերը հրաժարվում դա անելուց: Միգուցե չե՞նք գիտակցում, թե որքան թշվառ ենք մենք, երբ կրում ենք անհանգստության բեռը:

Մեր կյանքում հաղթանակ ունենալու միակ ճանապարհը Աստծո իմաստությանը հետևելն է, ու Նա ասում է, որ մենք պետք է դադարենք անհանգստանալ, եթե ուզում ենք խաղաղություն ունենալ: Երբ մեր ճանապարհին հանդիպում ենք այնպիսի բաների, որոնք մեզ մտահոգություն են պատճառում, մենք Աստծո օգնության կարիքն ունենք: Ինչպե՞ս ենք ստանում այն: Ա Պետրոսի 5.6-ն ասում է, որ մենք պետք է խոնարհվենք:

Դա պարզ ու հասարակ է թվում, մինչդեռ ոմանք շարունակում են պայքարել, որովհետև չափազանց համառ են օգնություն խնդրելու համար: Բայց խոնարհները օգնություն են ստանում: Ուստի եթե քո մեթոդը չի գործում, ինչո՞ւ չփորձել Աստծունը:

Երբ մենք խոնարհվում ենք ու խնդրում Աստծո օգնությունը, Նա կարողանում է բաց թողնել Իր զորությունը մեր իրավիճալի մեջ: Միայն այդ ժամանակ է, որ կարողանում ենք իսկապես վայելել կյանքը: Այնպես որ խոնարհվի՛ր այսօր ու թող Նա հոգ տանի քո անհանգստությունների համար:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ իմ ուժերով չեմ կարող խաղաղությամբ ապրել իմ կյանքը, ուստի այսօր ես խոնարհվում եմ ու խնդրում Քո օգնությունը: Ես վստահում եմ Քեզ ու իմ կյանքը հանձնում Քո վերահսկողությանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon